Մեծ Բրիտանիայի թագավորը բոյկոտու՞մ է COP29-ը

 Բրիտանական SKY News-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը չի մասնակցի հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովին: Որպես պատճառ նշվում է նրա առողջական խնդիրները: Թագավորը միշտ ակտիվորեն մասնակցել է կլիմայի հետ առընչվող նման միջոցառումներին, ելույթ է ունեցել անցյալ տարի Դուբայում կայացած COP28 համաժողովի բացմանը եւ  հորդորել համաշխարհային առաջնորդներին «իրական գործողություններ» ձեռնարկել կլիմայական ճգնաժամի վերաբերյալ ՝ մարդկանց և ազգերին «հեռու պահելու մեր աշխարհն ավելի վտանգավոր դարձնող գործելակերպից»: «Վատառողջ» թագավորը, սակայն, հաջորդ շաբաթ նա թագուհու հետ միասին 11 օրով կուղեւորվի Ավստրալիա եւ Սամոա կղզիներ: