HayPress.am-ի հետ զրույցում, հարցին, թե մտավախություն չունի՞, որ ընտրվելու դեպքում կարող է արժանանալ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ մյուս հաղթած ու դատվող քաղաքապետերի ճակատագրին, Գյումրիի նախկին քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն ասաց.«Իմ ռեյտինգը այնքան բարձր է, որ եթե իրենք նման քայլի գնան, ապա իսկական հեղափոխությունը կսկսվի Գյումրիից: Իրենք կփոշմանեն: Շատ պրոբլեմներ կունենան ամբողջ աշխարհի հայության հետ: Ես հենց այնպես պատահական մարդ չեմ, իրենք դա լավ գիտեն: Գյումրին էդպես չէ, ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կլինի այն, ինչը իրենք չէին սպասում: Մենք դրան պատրաստ ենք: Ո՛չ վախենում ենք, ո՛չ բան, ոնց ճիշտ է, այնպես էլ կառաջնորդվենք: Մարդիկ միլիարդներ են ծախսում, որ ռեյտինգ ունենան: Սրանց ռեյտինգը հիմա իջել է պլենտուսի մակարդակի: Այդ ժամանակ պլենտուսից էլ ցած կիջնի: Կխայտառակվեն: Եթե փորձեն ինձ բանտարկեն կամ այլ բան, իրենց իշխանության կյանքը կկարճանա, եթե պետք է մնան մեկ տարի, կես տարի, այդ դեպքում կման մեկ ամիս կամ տաս օր:
Այսօր բոլորս պետք է ոտքի կանգնենք եւ գանք ընտրության, ոչ թե հաշվի առնելով, որ սա իմ հորեղբոր տղան է, սա իմ մորքուրի տղան է, այլ ելնենք երկրի շահերից: Եթե տեսնում ենք, որ հորեղբոր տղան պաշտոնի համար ՔՊ է մտել, ուրեմն նմանատիպ մարդիկ պետք է մեր կյանքի մատյանից դուրս գրվեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
