Եվ այսպես, երեկ Փաշինյանը արդեն բացահայտ, առանց տողատակերի ասաց, որ կատարելու է Ադրբեջանի մնացած երկու պահանջները եւ, առհասարակ, բոլոր պահանջները: Թեեւ մինչ այդ էլ կասկած չկա, որ այդ չեմուչումը ձեւական էին եւ անելու է այնպես, ինչպես կթելադրի Ալիեւը: Թե որոնք են դրանք, արդեն գիտենք թվարկելու կարիք չկա: Մեկ բառով դա կոչվում է Հայաստանի կապիտուլիացիա՝ իր բոլոր կործանարար հետեւանքներով, հայ տղամարդկանց Ադրբեջանին հանձնելով՝ որպես ռազմական հանցագործներ: Հայաստանի գրեթե բոլոր տղամարդիկ՝ ահել թե ջահել, կամ կռվել են արցախյան պատերազմներում, կամ որեւէ առընչություն են ունեցել Արցախի պաշտպանությանը: Իսկ Հայաստանում մնացած կանայք ու երեխաներն էլ աշխատելու են, որ Ադրբեջանին «մուծեն պարտքը», իրենց իսկ ձեւակերպմամբ՝ որպես ֆինանսական փոխհատուցում երեսունամյա օկուպացիայի համար: Մի խոսքով, աղետը չոքել է մեր դռանը, Հայաստանի սիրիացման ճանապարհին է: Իսկ թե ինչ է կատարվում Սիրիայի բնիկների հետ, ամեն օր տեսնում ենք համացանցում: Դա տեղափխվելու է Հայաստան՝ իր բնիկների հետ:
Սպասվում է, որ այսօր ընդդիմադիր ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, մի կողմ կդնեն իրենց ներքին գզվռտոցը եւ հասարակությանը կմոբլիիզացնեն դիմադրության՝ առանց վերջում տուն ուղարկելու ծրագրի:
Տիտղոսակիր ընդդիմադիրները՝ իրենց առաջնորդներով, պարտավոր են մոբիլիզացնեն հասարակությանը եւ կասեցնեն այս պետականակործան եւ ցեղասպանության տանող ծրագրերը: Ստատուսներ գրելով ու հայրենասիրական ճառերով այս իրավիճակից դուրս չենք գա: Ի վերջո, հասարակությունը ձեզ քվե է տվել, եւ դուք Փաշինյանի հետ պատասխանատու եք այս իրավիճակի համար: Այլեւս Աժ ամբիոնից լեզվակռիվ տալը անհեթեթ ու անպտուղ գործ է. վայր դրեք մանդատները, դուրս եկեք փողոց, հանեք ձեր ունեցած բոլոր ռեսուրսներն ու անցեք գործի: Հակառակ դեպքում դառնում եք Փաշինյանին հանցակից…
