Ռուսական պատվիրակությունը Մոսկվայի օդանավակայանում դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է ռուս դիվանագետներից մեկը դիմում Լուկաշենկոյին «Ձերդ գերազանցություն» բառերով։
«Ի՞նչ գերազանցություն, որտե՞ղ եք սա տեսել»։ — ծիծաղեց հանրապետության ղեկավարը։
Բելառուսի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուկաշենկոն ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա կազմակերպության երկրների ղեկավարների հետ
