Եվ այսպես, վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը նորից հագավ ընդդիմադիր Նիկոլի հագուստն ու դիմակն ու գնաց Գյումրի: Այցի նպատակը, ըստ իրեն, «նախընտրական ծրագրերի հիմնադրույթների ներկայացումն եւ դրամահավաք էին»: Փաշինյանի հետ Երեւանից գնացել էին բազմաթիվ կուսակցական յուրայիններ, պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, եւ բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ, ովքեր Փաշինյանին ուղեկցում են ամենուր: Այս ամենով հանդերձ, անհրաժեշտ «մասովկան» չէր հավաքվել: Հանդիպումը բավականին սակավամարդ էր, ինչից , ակնհայտորեն, նյարդայնացել էր Փաշինյանը: Նրան այլեւս առքով-փառքով չեն դիմավորում գյումրեցիները, ովքեր նախկինում հավաքվում էին ու սպասում նրա հետ հանդիպմանը: Կարճ տեսանյութերից էլ երեում է, որ բացի մեկ-երկու բեմականացված ձեռքսեղմումներից ու մեծ թիկնազորի ուղեկցությամբ զբոսանքից, Փաշինյանի շփումը գյումրեցիների հետ չստացվեց, նրանց հետ կապը Փաշինյանը վաղուց կորցրել է; Հետո անցավ դահլիճային հանդիպմանը ու միացրեց 2018-ի ընդդիմադիր «հեղափոխական» Նիկոլի մաշված ձայնապնակն ու սկսեց թալանածը ետ բերելու խոստումը չիրականացնելն արդարացնելո, ելքեր գտնել, նոր խոստումներ տալ՝ «ռենջռովեր առ ռենջռովեր» վերնագրով:
Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը Փաշինյանը կապեց ապօրինի սեփականաշնորհված Սեւ բերդի վերադարձի հետ: Հոտո նորից հիշեց Սաշիկին:
Փաշինյանը, մեղմացնելով իրեն ուղղված մեղադրանքների շարքը, ասում է, թե չի արդարացրել իր տված՝ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու խոստումը: Սակայն, իրեն բնորոշ մանիպուլիացիայով, մոռանում է, որ դա արդեն իրեն ուղղված հնացած ու ժամկետանց մեղադրանք է: Այս տարիների ընթացքում նրա սխալ քաղաքականության արդյունքում Հայաստանա այնքան աղետների մեջ հայտնվեց, որ հասարակությունը թալանի մասին մոռացել է: Դա արդեն մաշված զրույց է; Հիմա արդեն Արցախը ամբողջությամբ հանձնելու, գերիների ետ չբերելու, ՀՀ սուվերեն տարածքը Ադրբեջանին զիջելու, Ալիեւի հրահանգները կատարալեւ եւ այլ լուրջ բաների համար է ինքը մեղադրվում, որոնց մասին չխոսեց:
Փաշինյանը միայն քաչրոզարշավի չէր գնացել, գնացել էր նաեւ դրամահավաքության, ինչին ի պատասխան նրա ֆեյսբուքյան գրառման տակ գյումրեիցներից մեկը գրել էր. «Փոխանակ Գյումրի փող բերես, եկել ես տանես»: Նա արդարացրեց նվիրատվությունների «ինստիտուտը», մոռանալով, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի փողերի կասկածելի «ճակատագիրը» տեսած հայերն այլեւս որեւէ լուրջ նվիրատվություն չեն ցանկանումանել «դրամապանակներին», որոնց պարունակությունը տնօրինում են իքն ու իր կինը: Իհարկե, խոսքը պարտադրանքով արված «նվիրատվությունների» մասին չէ:
Բավական է նրա ֆեյսբուքյան տեսանյութրի ու գրառումների մեկնաբանությունները կարդալ, որպեսզես՝ Գյումրիի քարոզարշավը պարտված ղեկավարի քարոզարշավ էր՝ պարտված բոլոր առումներով:
Ինչքան էլ ոռնաս ոչ Փարաքարում ես ձեն հավաքելու ոչ Գյումրիում, քո շոուները առ ոչինչ են։ Ժողովրդի մեծամասնությունը սրտխառնոցա ապրում որ լսում ա էն անդուր ձայնդ
Ու էս մուտիտը արդեն 7 տարի…
Դու չես ընտրվելու ինչքան էլ հիմա քեզ կոտորես հեծանիվ քշես հատիկ-հատիկ խաղաս ինչպես եւ խոստացել ես տունտունիկ ցուցադրես դու սպառվել ես
Այ չնթռլո, միլիարդները դուք եք թալանում։ Ավինյան Ծիկոն ժառանգություն է՞ր ստացել ԱՆԻՖը,որ 1,5 միլիարդ ա փոխանցել ԱՄՆ կնգա ընկերուհուն։ Այ թալանչիների ոհմակ, հլա հաշվի տես էդ 1,5 մլրդը քանի՞ Ռենջ Ռովերա։ Սիմոնյան Ալյոնայի ախպերը քանի՞ միլիարդի է թալանել ու հետո սնանկ ճանաչել ՍՊԸ-ն։ Դուք նախկին թալանչիներից ավելի սարսափելի թալանչի եք, հետն էլ հայրենիքի դավաճաններ
Ոնց կարելի է նման մարդուն հավատալ, քանիերորդ անգամ նույնը կրկնել ,նույն տոնով,նույն բառապաշարով
/ Նիկոլ Ինձ թվում ա քո ստրեսածին ձայնը քաղցկեղածին է, քանի որ շատ նյադրային վիբրացիայի ալիքի վրա է, ցանկացած մարդու ուղեղի մեջ անտանելի ճնշում է առաջացնում։
ժողովուրդ բոլրիդ խորհուրդ կտամ չլսել էս ձենը , մեղք եք
Արա ուզում եմ հասկանամ դու ես գիժ թե մեզ ես գժի տեղ դրել, չեմ կարողանում հասկանամ
Նիկոլ դու բոլոր առումներով (պալիտ) էս եղել արդեն։ Դու խաբեցիր ու շարունակում էս խաբել բոլորին՝ հասարակ հայ գյուղացի շինականից սկսած մինչև գիտնական, շարքային զինվորից մինչև գեներալ։ Այս շարքն երկար կարողենք թվարկել ,դու հիմա ժամանակ առ ժամանակ խաբումես անգամ ինքտ քեզ ընտրություններից առաջ փտած պլաստինկի պես հիշելով նախկիններին, փողերն,կոռուպցիան ու նմանատիպ երևույթներ որոնց մեջ ամենից շատ թաթախված էք բոլորտ։
Էլի սկսեեեեց ջղայն ձյաձյան՝ասֆալտին փռելուց,մուրճը թափահարելուց,մկներին ու ձկներին բռնելուց հետո նոր սարսափ բառամթերք ա օգտագործվում։
Ժողովրդական խոսքն ասում է՝ մի անգամ խափեցին՝ամոթ խափոփին,երկրորդ անգամ խափեցին՝ամոթ քեզ։
Հերիք ա խափվենք,քանի դեռ մեր երկիրը 20 տարի հոշոտողները շարունակում են իրենց “սև գործը”,դու քվեի երես չես տեսնի, պարոն մանիպուլյատոր։
7 տարի իշխանության գտնվող ուժը նորից մանդատ է ուզում, որ 7 տարի առաջ տված խոստումը կատարի, որի համար 1 տարի էր պահանջվում։ ՍԴ-ն էր մեղավոր, հետո քովիդը, հետո մյուսը։ 7 տարվա մեջ չկարողացաք ապահովել թալանչիների պատիժը, Արցախի անվտանգությունը, ՀՀ անվատնագությունը, սոցիալական արդարության խոստումները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խոստումները և այլ։ Փոխարենը ունենք նախկին դարձած ներկաններ, որի վառ ապացույցը ձեր թիմի ցոփ ու շվայտ կյանքն է, առանձնատներում և տարբեր երկրներում, կորցրած Արցախ, Բաքվում սպանվող հայեր, ծառայությունների թանկացում, աղքատության և արտաքին պարտքի աճ և այսպես շարունակ։ Ուղղակի ձեր բախտը բերել է, որ ձեր այլընտրանքը ՉԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ է, թե չէ վաղուց դուք հրաժեշտ էիք տվել ձեր պաշտոններին,որին կառչաց հանդուրժում եք բաքվի նվաստացումները։ Հայերին պադվալ ուղարկելու փոխարեն մի հատ Ալիևին պադվալ ուղարկեք ու վերջապես ցույց տվեք, որ Մարգարայի կամուրջից և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախից այս կողմ պետություն կա, որը ղեկավար ունի և կարող է պատասխանել դրանց հաչոցներին և ցույց տվեք, որ մենք որբի գլուխ չենք, որ ալիևները խուզում են ամեն օր։ Ողբամ մեզ որ ձեր պես իշխանություն ունենք և մեր ՉՆԴԻՄՈՒԹՅԱՆ կոչվածն էլ ձեր այլընտանքն է։
Եւ այսպիսի բազում մեկնաբանություններ…
