Բագրատ Սրբազանը մնաց իր բարձրության վրա

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Շիրակի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի  հայտարարությունների առընչությամբ նրա հասցեին ուղղված քննադատություններին. «Վերջին օրերին անընդունելի կերպով տարբեր մարդիկ, ամենավերջին անարգական  վիրավորական խոսքերով են անդրադրձել հայ երկեղեցու բազմավաստակ սպասավորին, իմ կյանքում դերակատարություն ունեցած, հոգեւոր ծառայությանս մեջ ներդրում ունեցած եւ ունեցող Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:  Ես դատապարտում եմ այդ բոլորը եւ նորից ասում՝ այդ բոլոր դատապարտություններները, վիրավորանքները ընդունում եմ ինձ անձապես ասված, ոչ՝ Սրբազանին: Եվ, այո, կարող են լինել հնչած գաղափարներ, այդ գաղափարների արտահայության  ձեւերի տարբերություններ, կերպեր,  մտածումներ, մարտավարության, ընկալումների զգացումների տարբերությւոններ: Քննադատեք այդ բոլորը: Բայց, ոչ երբեք՝ վիրավորանք ու անարգանք: Ինչով ենք  մենք տարբերվելու  այն բոլոր արնախում ոհմակից, որ ամենավերրջին աստիճանի հալածանքներով ու զրպարտություններով եւ այլ սուտերով ու բամբասանքներով խոսելու է ձեր  հոգեւարականի մասին: Այո, ես իր մտքերը չեմ մեկնաբանելու, իր արտահայոտություները չեմ մեկնաբանելու: մենք խոսել ենք այդ մա սինտարբեր առիթներով: Եվ, բնականաբար, ինչ որ տեղեր համաձայնել ենք, ինչ որ տեղեր չենք համաձայնել: Բայց դա որեւէ  կերպով չի խանգարել ո՛չ ինձ, ո՛չ իրեն, ո՛չ որեւէ այլ հոգեւորականի՝ իր կարծիքը արտահայտելո:Եւ,   հետեւաբար, խնդրում եմ եւ հորդորում եմ ուղղակիորեն բոլոր նանց ովքեր, բացի գաղափարական մարտավարական մոտեցումներից, այլ տեսակի վերաբերմունք կունենան Սրբազանի, կամ որեւէ այլ հոգեւորականի հասցեին, հավատացեք, ինձ համար տառապանք է այդ բոլորը տեսնելը: Եւ որեւէ մեկը իրավունք չունի այդ աստիճանի ցինիկ ու գռեհիկ գտնվելու: Դադարեցրե՛ք այդ բոլորը: Մենք մի թիրախ ունենք, այդ պայքարի մեջ է նույն ինքը Միքայել Սրբազանը: Մենք մի թիրախ ունենք, դա այս չարիքի իշխանությունն է, որ բոլորիս  այդ նույն ծուղակի ու  ու թակարդի մեջ է դրել: Մենք այդ ծուղակներն ու թակարդները քանդենք, ոչ թե իրար քանդենք: Մենք իրավունք չունենք իրար սպանելու, ոչնչացնելու: Սա վերաբերում է իմ տանը, իմ օջախին, որը բոլորինդ է՝ մեր սուրբ եկեղեցուն: Դադրեցրեք, դադարեցրեք:

Այո, Բագրատ Սրբազանը չմեկնաբանեց Միքայել Սրբազանի հայտարարությունները, որոնցից շատերն ունեն մեկնաբանության կարիք: Հենց թեկուզ այն, թե ինչպե՞ս է պատրաստվում նա ներել այս իշխանությանը եւ թողնել մնալ «աշխատելու», եթե , իհարկե, վերջիններս ընդունեն իրենց սխալները, երբ ոչ վաղ անցյալում  այս իշխանության ամենաանողոք ընդդիմադիրներից ու քննադատներից էր…