Որոշ մարդիկ դեռ «չեն կարողանում հաղթահարել» Նապոլեոնի պարտությունը Ռուսաստանից, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նման մեկնաբանություն է արել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվան անվանել է սպառնալիք իր երկրի համար։
Չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում Մակրոնը Ռուսաստանը անվանել է «սպառնալիք Ֆրանսիայի և Եվրոպայի համար» և ասել, որ դիտարկում է Փարիզի միջուկային հովանոցի ընդլայնումը ԵՄ անդամ մյուս երկրներին պաշտպանելու համար:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մակրոնի ելույթն անվանել է «խիստ առճակատման»՝ հավելելով, որ Փարիզը «ըստ երևույթին մտածում է պատերազմի մասին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի նախագահին համեմատեց Նապոլեոնի հետ, որի աղետալի ներխուժումը Ռուսաստան ի վերջո հանգեցրեց նրա անկմանը:
Պուտինը հինգշաբթի օրը Մոսկվայում «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Նապոլեոնի հետ պատերազմին։ Ներկաներից մեկը նշել է Սմոլենսկի մի եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի արևմտյան քաղաքում, որը 1812 թվականին կարճ ժամանակով գրավվել է Նապոլեոնի զորքերի կողմից:
