«Վարդան Օսկանյանը 10 տարի հնարավորություն է ունեցել իր փառահեղ մտքերը և փառահեղ դիվանագիտությունը գործի դնի, արդյունքում Արցախը բաց է դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցը չի լուծել»: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ նա մտահոգված է գերիների ճակատագրով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մտահոգված էր, ժամանակին թող մտահոգվեր, երբ որ մարտի 1-ի մամլու խոսնակն էր, մարտի 1-ն էր արդարացնում, մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելը վեր էր երկացել, արդարացնում էր: Այդ ժամանակ թող մտահոգվեր»:
