Մեր գլխավերեւում անընդհատ պտտվում են թշնամու ԱԹՍ-ներն ու օդանավերը

 

HayPress.am-ի հարցազրույցը լիբանանահայ գործարար Վարդան Խաչատրյանի հետ: Հարցազրույցի սկիզբը՝ նախորդիվ:

 

—  Լիբաբանում կա հայկական մեծ համայնք: Բեյրութն անվանում են սփյուռքի մայրաքաղաք: Հայերով բնակեցված համայնքները, թաղամասերը, ի՞նչ վիճակում են: Խուճապ կա՞:

— Այո, Դուք ճիշտ եք: Այստեղ ապրել է մոտ 350 հազար հայ: Հայերը հիմնականում բնակեցված են Պուրճ Համուդում: Այստեղ կան թաղամսեր, որոնք Արեւմտյան Հայաստանի տեղանուններով են կոչվում. Արաքս, Մարաշ, Կիլիկիա, Արագած, եւ այլն: Հայերից շատերն այս երկար տարիների պատերազմների պատճառով լքեցին Լիբանանը, հաստատվեցին տարբեր երկրներում, եկան Հայաստան: Հիմա գնալով պայմաններն ավելի ծանր են դառնալու: 2018-ին, երբ մարդիկ եկան Հայաստան, դեռ տնտեսության վիճակն այսքան վատ չէր, փողը այս աստիճանի չէր արժեզրկվել; Դրանից հետո ավելի վատ է դարձել: Բարեբախտաբար, այստեղ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, քանի որ կռիվը Լիբանանի եւ Բեյրութի հարավում է ընթանում: Բայց, ինչ խոսք, հոգեբանորեն ծանր իրավիճակ է: Մեր գխավերեւոմ ամբողջ օրը թռչում են թշնամու ԱԹՍ-ներն ու օդանավերը:

— Ինչպե՞ս է լուծվում պարենի հարցը, բավականացնու՞մ է, եթե գումար լինի, կարո՞ղ են հաց եւ առաջին անհրաժեշտության ապրանք գնել:

— Առայժմ՝ այո: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան կտեւի պատերազմը: Իսկ այն, ինչես ասացի՝ երկար կտեւի: Ունենք 1մլն 200 հազար փախստական; Այստեղ հայկական Անճար համայքնի հանրակացարաններում ընդունել են շատ փախստաականներին: Շատերը դպրոցներում են հանգրվանել; Փախստականների գալուց հետո որոշակիորեն հացի խնդիր առաջացավ: Բայց, դեռ ամեն ինչ կա, կարող ենք գնել: Եթե երկար շարունակվի,  իրավիճակը կդառնա մտահոգիչ:

— Տարբեր երկրներ արդեն քայլեր են ձեռնարկում իրենց քաղաքացիներին, իրենց ազգակիցներին Լիբանանից տարհանելու ուղղությամբ: Թուրքիան, օրինակ, օդային թռիչքներ է նախատեսում դրա համար: Լիբանանահայ համայնքին տարհանելու քայլեր ձեռնարկվու՞մ են:

— Այդպիսի լուր չկա, որ հայկական գաղութը դուրս հանեն: Որոշումը պետք է լինի Հայաստանից: Մենք գիտենք, որ այդտեղ են արցախցի փախստականները: Հայաստանն էլ ծանր վիճակի մեջ է: Կարծում եմ, որ ցանկացողներ կլինեն, որ գան: