Փաշինյանն անընդունելի է համարում ադրբեջանական հռետորաբանությունը

Նիկոլ Փաշինյանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին: