Երբ տեսնում ենք Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւի ու նրա կնոջ՝ Մեհրբանի «ռոմանտիկ» զբոսանքները բռնազավթված Արցախում, այնպիսի տպավորություն ենք ստանում, թե մի քանի տասնամյակ միասին ապրող այս զույգը իր կյանքի «մեղրամիսն» է ապրում, ու այս ամուսինները սիրում են միմյանց այնպես, ինչպես սիրել են նշանադրության ժամանակ: Իհարկե, եթե այդ ամուսնությունը հաշվարկային չի եղել… Բայց, իրականում, վարագույրների ետեւում ամենեւին այլ իրավիճակ է. Իլհամն ունի իր «գաղտնի» սերն ու ընտանիքը, որը չի կարողացել գաղտնի պահել, Մեհրիբանը՝ իրը, որը նույնպես գաղտնի չէ: Ավելին, միջազգային մամուլն է պարբերաբար փորփրում Մեհրիբան խանումի սիրային գաղտնքիների խորխորատները…
Բելոռուսի «բադյկան» գրավել է խանումի սիրտը…
Մեհրիբանի և Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի սիրային կապը հայտնի «գաղնիք» է ոչ միայն Ադրբեջանում, այլեւ եվորպական եւ միջազգային այլ լրատվամիջոցների համար, որոնք հաճախ են գրում այդ մասին: Իտալական Il Foglio թերթը, հղում անելով գերմանացի դիվանագետներին, գրել է, որ Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, հաճախ է Գերմանիայում թաքուն հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Իսկ ադրբեջանցի քաղաքական բլոգեր Օրհան Աղաևն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով այն հյուրանոցը, որտեղ հանդիպել են Բելառուսի նախագահն ու Ադրբեջանի նախագահի կինը: Աղաևը տեսանյութում մոտենում է Բեռլինում գտնվող ADLON հյուրանոցին: Նշում է, որ դա Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի սիրելի հյուրանոցներից մեկն է, որտեղ պարբերաբար հանդիպում են: Տեսանյութում երևում է, որ հյուրանոցը գտնվում է «Բեռլինի դարպասների», ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ: «ԻնֆոՖորում» ինտերնետ-կայքն էլ գրել է. «Լուրեր են շրջանառվում, որ Ալիևան իր այցելությունների ժամանակ բացառապես ոչ ֆորմալ հանդիպումներ է ունենում շատ ազդեցիկ մարդու՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»:
Ինչու՞ է հանդուրժում Ալիեւը
Դրսում աքլորացած Ալիեւն իր ընտանիքում խելոք «բադկաբլուչնիկ է» է: Այս ընտանիքում գլխավոր «ասողը» Մեհրիբանն է: Մեհրիբանի հայրը՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը, բարեկամները, Ադրբեջանում բավականին ազդեցիկ մարդիկ են: Փաշաեւների ընտանիքն է վերահսկում մի շարք կարեւորագույն ոլորտներ ` շինարարական բիզնեսը, հեռահաղորդակցության ոլորտի մի զգալի մասը եւ իրենց կլանով հաղթում են Ալիեւի հարազատների կլանին: Նրանց միջեւ անհաշտ պայքար է՝ հարստություն եւ իշխանություն կիսելու: Ըստ ադրբեջանցի որոշ փորձագետների, Մեհրիբանն Ադրբեջանում ավելի ազդեցիկ է, քան Ալիեւը: Ուստի, Ալիեւը վախենում է, որ իր հարաբերությունները Մեհրիբանի հետ փչացնելով, կթուլացնի իր իշխանության հիմքերը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մեհրիբանի հարաբերությունները բարդ են նաեւ Իլհամի հարազատների հետ: Անգամ բանը հասել է նրան, որ մեծ խնջույքների ժամանակ Ալիեւները հիմնականում չեն լինում: Միայն ներկա են լինում Մեհրիբանի հարազատնեը: Հյուրերի ցանկը կազմում է կինը: Բայց, Ալիեւը ստիպված է հանդուրժել թե սա, թե կնոջ սիրային կապը Բելոռուսի «բադյկայի» հետ…
Իսկ ո՞վ է գրավել Ալիեւի սիրտը…
Այս ընտանիքում, փաստորեն, ոչ թե սիրային եռանկյունի է, այլ՝ սիրային քառանկյուն-շեղանկյուն. պարզվում է, Ալիեւն էլ չի պարզերես մնացել Աստծո, ավելի ճիշտ՝ իրենց Ալլահի առջեւ. euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել Ալիեւի անձնական գաղտնի կապերի մասին, որն ունեցել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դուստեր՝ Ջամիլա Ասկերովայի հետ: Ըստ լրատվամիջոցի՝ Ալիեւի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ․ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի եւ Լեյլայի ապօրինի դուստրն է: Հեղինակը գրում է, որ երկար ժամանակ երեխայի լուսանկարը որևէ տեղ չի հրապարակվել, միայն Ալիևի 55-ամյակին է հայտնվել նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի ինստագրամի էջում։ Հոր և դստեր լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, չնայած, որ քիչ անց այն հեռացվել էր Հեյդարի էջից։
Ալիեւի սիրային կապը բացահայտել է հենց Մեհրիբանը. Նա, հավանաբար, որոշակի հիմնավոր կասկածելի ունենալով, հրահանգել է հեռախոսազանգերի գաղտնալսումներ և գաղտնի տեսանկարահանումներ են կազմակերպել։ Այդ միջոցառումները կազմակերպվել են Մեհրիբանի հայրական «Փաշաևյան կլանը» ՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովն ու կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովը։ Նրանք էլ բացահայտել էեն Ալիեւի գաղտնիքը, ինչի պատճառով նրանցից շատերի նկատմամբ Ալիևի հրամանով ճնշումներ և քրեական հետապնդումներ իրականացվեցին: Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում իրականացված աղմկահարույց ձերբակալություններն ու «տոտալ մաքրումները» կապված են այդ գաղտնալսումների հետ։ Գաղտնալսումների ընթացքում նրանց ձեռքերում ալիևյան կլանի մասին բավականին վարկաբեկիչ այլ տեղեկություններ են հայտնվել։
Ահա այսպիսի բարոյական նկարագիր ունի Բաքվի բռնապետի ընտանիքը: Իսկ ընտանիքի «գլուխը», իր ընտանիքում կարգ ու կանոն հաստատելու փոխարեն զբաղված է հարեւան երկրի տարածնքերի զավթման «հոգսով»…
