Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հինգշաբթի օրը մայրաքաղաք Անկարայում Էրդողանը հանդիպում է ունեցել «Ազգայնական շարժում» կուսակցության՝ «Գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բահչելիի նստավայրում եւ տեւել է մոտ 45 րոպե, Էրդողանի նախագահությամբ անցկացվող Ազգային անվտանգության խորհրդի կարևոր նիստից մի քանի ժամ առաջ։
«Անվտանգության բարձր մակարդակի հանդիպմանը կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարը, ներառյալ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում PKK/YPG-ի դիրքերը թիրախավորող շարունակվող գործողությունները»-գրումեն թուրքական լատվամիջոցները։
Ցեղասպան երկրի ղեկավար Էրդողանը ահաբեկչության դեմ պայքարում է իր գրպանային ահաբեկչական կառույցի՝ «Գորշ գայլերի» ղեկավրի հետ: Էրդողանը, հավանաբար, գովեստի խոսքեր է շռայլել Բահչելիին՝ Եվրոպայում գայլերի ոհմակային հարձակումներն ու ահաբեկչությունները «լավ» կազմակերպելու, ֆուտբոլային խաղը Ֆրանսիայում նացիստական ագրեսիայի դաշտ դարձնելու եւ սփյուռքահայերի մոտ վախի մթնոլորտ ստեղծելու փորձի համար: Թե ինչ պայմանավորվեցին եւ ինչ քննարկեցին Էրդողանն ու նրա գլխավոր գորշ գալը, պարզ կլինի առաջիկայում: Իսկ նրանց հանդիպումը եւ «քննարկումները» փակ դռների ետեւում, որպես կանոն, ունենում են «ահաբեկչական» շարունակություն:
