Հայաստանի և Արցախի համար կյանքները տված մարդիկ տառապում են Բաքվի բանտում. հայի գլխավոր թշնամին Երևանում է. Ջուլֆալակյան

«Հայաստանի և Արցախի համար կյանքները տված մարդիկ տառապում են Բաքվի բանտում. Արցախը կործանած, Հայաստանին անասելի աղետ պատճառած անձինք դեռ իշխանության են Հայաստանում և որոշում են մեր ապագան՝ ծաղրելով և նվաստացնելով ամբողջ հայ ազգին»: Այս մասին իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Հայի գլխավոր թշնամին Երևանում է»,- հավելել է նա: