Թուրքիայի նախագահ Էրդողանի նախագահությամբ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Թուրքիան խիստ դատապարտել է Իսրայելի վերջին գործողությունները: Հայտարարության մեջ քննադատվել է նաեւ Իսրայելի որոշումը՝ արգելելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր:
Թուրքիան նաև խոստացել է լինել Լիբանանի կողքին , քանի որ Իսրայելի ռազմական գործողությունները շարունակում են սրվել տարածաշրջանում: «Իսրայէլի անմարդկային հարձակումները վկայում են, որ Թուրքիան իր ազգով ու պետութեամբ պիտի կանգնի Լիբանանի եղբայրական ժողովրդի ու կառավարության կողքին»,- ասված է հայտարարության մէջ։
Հռչակագիրը նաեւ միջազգային դերակատարներին կոչ է անում միջամտել և կանխել Իսրայելի հետագա ագրեսիան, որը սպառնում է հակամարտությունը տարածել Մերձավոր Արևելքում:
