Հինգշաբթի օրը Եվրամիությունը հայտարարել է, որ լրացուցիչ 30 միլիոն եվրո (33 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն է տրամադրում Լիբանանին՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև կատաղի մարտերի պատճառով: «Այսօր մենք մեծացնում ենք մեր մարդասիրական օգնությունը Լիբանանի ժողովրդին: Մեր նոր ֆինանսավորումը կապահովի, որ քաղաքացիական անձինք ստանան անհրաժեշտ օգնություն այս շատ դժվարին ժամանակաշրջանում: Ես չափազանց մտահոգված եմ Մերձավոր Արևելքում լարվածության մշտական աճով: Բոլոր կողմերը պետք է անեն առավելագույնը՝ անմեղ խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու համար»- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:
Վերջին օգնության փաթեթը ԵՄ-ից գալիս է շաբաթավերջին հայտարարված 10 միլիոն եվրոյից ավել՝ Լիբանանին բլոկի մարդասիրական օգնությունն այս տարի հասցնելով ավելի քան 100 միլիոն եվրոյի:
