Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման հանրության մեջ դարձավ բուռն քննարկումների թեմա: Բելոռուսում ապրող Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում էր հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Մինչ ձերբակալվելը նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։ Եվ դա չուշացավ…
Ֆեյսբուքյան հարթակում որոշ մարդիկ, հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական մտերմությունը, դիմեցին Գագիկ Ծառուկյանին՝ Բելլային ազատելու խնդրանքով: Թվում էր, թե խնդիրը անլուծելի է, քանի որ այստեղ կար ազգամիջյան եւ քաղաքական խնդիր. Բելոռուսի նախագահը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ, Ադրբեջանն ու Բելոռուսիան ունեն քաղաքական հարաբերութէյուններ՝ ի տարբերություն հայ-բելոռուսական հարաբերությունների: Հիշեցնենք, որ 2024-ի մայիսին Ադրբեևջանում Լուկաշենկոյի հակահայականան հայտարարություններից հետո Հայասատանը Բելոռուսից ետ կանչեց իր դեսպանին: Արդեն կես տարի է՝ Հայաստանից ոչ մի պաշտոնյա պաշտոնական այցով չի մեկնում Բելոռուս: Լուկաշենկոն պարբերաբար Փաշինյանին է մեղադրում Արցախի կորստի համար, եւ դա անհիմն մեղադրանք չի… Մի խոսքով, հայ-բելոռուսկան հարաբերությունները գրեթե խզված վիճակում են, չնայած, որ երկու երկրներն էլ տարբեր կառույցներում համատեղվում են:
Այս ամենը անհնարին էր դարձնում հայ Բլոգերին ազատելու հարցը: Առհասարակ, նման հարցերը լուծվում են երկրների ԱԳՆ-ների, ԱԱԾ-ների, ՆԳՆ-ներ մակարդակներով: Բայց մեր երկրում նման կառույցները զբաղված են բացառապես իշխանության ընդդիմախոսների վրա գործեր «կարելով» եւ չգիտես՝ ինչերով…: Պարզ է, որ Բելլան կհանձնվեր Ադրբեջանին, եթե գործին չմիջամտեր Գագիկ Ծառուկյանը, ով, այնուամենայնիվ, կարողացավ իր անձնական կապերի, հեղինակության ու վստահության շնորհիվ լուծել այդ բարդ խնդիրը եւ հայրենիք վերադարձնել իր հայրենակցուհուն: Ինչ խոսք, դրվատանքի ու գովասանքի արժանի քայլ: Կարելի է հպարտանալ, որ նման հայրենակից ունենք: Բայց մի բան տխուր է, շա՜տ տխուր, որ մեր պետությունն այնքան թույլ է, որ անհատն ավելի ուժեղ ու ազդեցիկ է, քան պետությունը…
Նաիրա Վանյան
