ՍՐԲԱԶԱՆԻՆ ԻՐ ԿՈՂՔԻ ՄԱՐԴԻԿ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵՑԻՆ, ԱՍԵԼՈՎ՝«ՀԱՍՆԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿ՝ ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼՈՒ»

HayPres.am-ի զրուցակիցը տավուշեցի գնդապետ, արցախյան պատերազմի եւ սահմանամերձ կռիվների մասնակից Միհրան Մախսուդյանն է:

— Ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում Փաշինյանը ամեն ինչ անում է, որ ժողովուրդը դուրս գա ու վարչապետի աթոռից հեռացնի իրեն: Բայց, փողոցը, դեւես, դատակ է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Դուք գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներին ակտիվորեն մասնակցում եք:

— Ասել եմ և կասեմ՝ այս ազգակործանը եկել է ադրբեջանաթուրքական ծրագրով մեր երկիրը քանդելու համար: Հիմա մնում է՝ լուծարման վերջնակետին հասցնելու Հայաստանի Հանրապետությունը:  Մենք մինչև նոյեմբերի իննը այդ դաժան պատերազմի ընթացքում  ավելի քիչ բան էինք կորցրել, քան նոյեմբերի իննից հետո, երբ ստորագրվեց կապիտուլիացիոն պայմանագիրը: 44-օրյա պատերազմում դաժան էր ամեն ինչը, թանկագին զոհեր տվեցինք, տարածքներ կորցրեցինք, բայց կռվում էինք, մտածելով, որ ամեն ինչ ետ կբերենք: Մենք չգիտեինք, որ մեր ճակատագիրը կանխորոշված էր դավադիրների կողմից: Կապիտուլիացիոն ակտից հետո մինչև օրս այս մարդը ավելի շատ բան է տալիս: Կորցրեցինք Արցախը, վտանգի տակ է Սյունիքը, վտանգի տակ են Տավուշի մյուս գյուղերը, Վարդենիսի գյուղերը: Վանաձորն է վտանգի տակ. հակառակորդին հանձնելով վերին Ոսկեպարը, հակառակորդը դուրս է գալու Վանաձորի անմիջապես գլխին նստի 1.7 կմ. հեռավորության վրա: Վանաձորը մեզ համար դառնալու է սահման և մեկ տարի հետո Ադրբեջանը ասելու է, որ Վանաձորնն էլ է  մերը: Թուրքի ախորժակը ուտելիս է բացվում: Իսկ մերոնք ասում են՝ քանի մենք «վլաստին», մեր աթոռին ենք, ինչ ուզում են՝ տանք, միայն մնանք մեր աթոռին:

Սահմանամերձ գյուղերը հանձնելուց հետո անցնելու է բանակի կրճատմանը: Ես մեկ տարի առաջ ասել եմ, որ գալու է ժամանակը, Ալիեւը  պահանջելու է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են 90-ականների պատերազմին: Հիմա տեսեք՝ արդեն Սերյան Օհանյանին է ուզում, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին է ուզում,  մնացյալ գեներալներին, ովքեր որ նախկինում կռվել են: Այդ հայտացուցակի մեջ մենք էլ կանք՝ մոտ 100.000 հազար տղամարդ: Ինքը վերևից է սկսում, այս ազգակործանին էլ ձեռք է տալիս, որ սկզբից այն մարդկանցից ազատվի, ովքեր իրեն խանգարում են: Այդ խանգարողներից մեկն էլ ես եմ…Իսկ մեր ազգը զոմբիացած է: Չգիտեմ՝ մեր ազգին ի՞նչ են սրսկել, ի՞նչ են կերակրել, որ չի ուզում հասկանա, որ մենք կործանման եզրին ենք, կորցնում ենք մեր պետականությունը, անկախությունը, կորցնում ենք մեր բանակը, մեր ինքնությունն ենք կորցնում:Եթե այսպես շարունակվի, երանի ենք տալու այն փորք ազգերին, որոնք մնացել են իրենց երկրում, իրենց դրոշն ունեն: Մենք դա էլ կարող է չունենանք:

Էլ ի՞նչ պետք է անի այս մարդը, որ մենք ոտքի կանգնենք: Սահմանադրությունն էլ  փոխում, ցեղասպանությունն է  ուրանում: Ես կոչ եմ անում՝ սթափվել…

— Չե՞ք կարծում, որ Փաշինյանի հեռացումը ձախողվում է նաեւ ընդդիմադիր դաշտի պառակտվածության պատճառով: Ընդդիմադիրները ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան Նիկոլի: Չկա իրական համախմբում:

-Այո, իհարկե:  Ով դուրս է գալիս փողոց, վարչապետի պաշտոն է ուզում: Ընդիմադիր-դիմադիր, տարբեր կոսակցություններին, քաղաքականորեն բոլոր են դեմքերին եմ ասում, բոլորդ միացեք այս պահի դրությամբ, դարձեք մի բռունցք՝ ձեր ամբիցյանները թողնելով: Բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք, ընտրեք մի լավագույնին և ներկայացրեք ժողովրդին, ժողովուրդը պետք է քայլի այդ մարդու հետևից՝ այս երկիրը փրկելու համար…

Սպարապետը ժամանակին ասում էր. «Հերիք է աթոռի կռիվ անեք, մի քիչ էլ հողի կռիվ արեք, որ տեղ ունենաք աթոռը դնելու»:

— Դուք քաղաքական դաշտում տեսնու՞մ եք որևէ մեկին, ով կարող է լինել այդ մեկը:

— Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին, վստահում եմ նրան: Միակ մարդը, ով հավատարիմ է, ազնիվ է, պետք է կանգնենք այս մարդու կողքին, անկախ ամեն ինչից:  Եթե Սրբազանն էլ դադարի պայքարել, ես պայքարելու եմ…Ես ոչ մի ակնկալիք չունեմ, իմ ակնկալիքը սրանցից մեկ րոպե շուտ ազատվելն է

— Բայց, ինչպես տեսանք, Սրբազանը հուժկու շարժում ձևավորեց, որը մարեց ինչ-ինչ պատճառներով…Հանրապետության լեփ-լեցուն հրապարակը տուն գնաց,,,

— Սրբազանին խանգարեցին, ապակողմնորոշեցին, նա կյանքում առաջին անգամ էր քաղաքականության մեջ մտնում, ես ինքս առաջին անգամ էի մտնում եւ չէի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: Սրբազանին իր կողքի մարդիկ ասում էին՝ հասնենք հրապարակ, Նիկոլը հրաժարական է տալու: Սրբազանն էլ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում իր թիկունքում, ինչպես են զրոյացնում իր աշխատանքը: Բայց,  էլի եմ ասում. Սրբազանը հիմա ինքը իր տեղում անգործ նստած չէ, ինքը իր գործողությունները կատարում է և խոստացել է, որ այնքան է պայքարելու, մինչև այս ազգակործանին հեռացնի:

Նաիրա Վանյան