Բագրատ Սրբազանը ամոթանք տվեց վախկոտ գործարարներին.«Ձեր աստվածը ձեր ստամոքսն է»:

Երեկվա հանրահավաքի ժամանակ բագրատ Սրբազանը կոչով դիմեց գորածարաներին, ասաց, որ իրենց անձնական պատսխանատվությունն ու հանրային պատասխանատվությունը չի համապատասխանում իրենց ունեցվածքին. «Դուք միայն 10 տոկոսի փողերով չեք հարստացել, դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով։ Հարստացել եք նաև Արցախով, որի ճակատագրին արժանանալու եք նաև Հայաստանում, եթե շարունակեք որդեգրել այսպիսի կեցվածք։ Ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցվածքն է։ Ձեր Աստվածը ձեր ստամոքսն է։ Ծառայում եք այս ռեժիմին։ Այդ մասին ասել եք՝ անամոթաբար երեսիս նայելով, որ ձեզ ճնշում են, որ դուք վախենում եք, որ ձեր ունեցվածքի ինչ-որ հատված կկորցնեք։ Եթե ժամը հասավ՝ անուն առ անուն ենք գալու ձեր ետևից, դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում, եթե հանգիստ չունեք այս ռեժիմի կողմից, որոնց 10 միլիոն դրամ տալով՝ ազատվում եք ամեն ինչից։ Այո, դուք վախենում եք այս իշխանություններից, դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք։ Ձեր ընտանիքի հանդեպ էլ չունեք տղամարդկություն։ Եթե ձեր պետության, հայրենիքի իրավունքները չեք պաշտպանում, գոնե ձեր իրավունքները պաշտպանեք»։