Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Էդգար Ղազարյանը, ով փաստերով ու ժամանակագրորեն ներկայացրեց Արցախի հանձնման եւ Հայաստանը վտանգավոր քաղաքական կետի հասցնելու Փաշինյանի քայլերի հերթականությունը: Նա իր ելույթի վերջում ասաց.«Այս փաստերը լսելուց հետո, կա՞ արդյոք հայ հասարակության մեջ գեթ մեկ գիտակից մարդ, որը չի մտածում, որ սա պլանավորված պետական դավաճանություն է, որը չի ավարատվել»: Այնուհետեւ, թվարկեց ՍԴ այն դատավորների անունները, որոնք.«…. ամենայն հավանականությամբ կողմ են քվեարկել Հայաստանը թշնամուն հանձնելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու, նրա արժեքը նսեմացնելու որոշմանը: Ես չեմ տալիս Հրայր Թովմասյանի անունը մի բանի համար, որ նա ունի այդ որոշումից հատուկ, տարբերվող կարծիք, որը կհրապարակվի առաջին օրերին: Կարելի է ենթադրել, որ միայն նա է դեմ եղել այս որոշմանը:
Հրաժարվել Արցախի հռչակագրից, կասկածի տակ դնել դրա նշանակությունը, դրա իրավական արժեքը՝ անմիտ, ցնդաբանական, իրավաբանական ոչ մի իմաստ ու արժեք չունեցող այդ մեկնաբանություններով, դա ընդամենը մեկ նպատակ ունի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանել հանձնի Թուրքիային: Սա գոյապահպանական պայքար է, սիրելի՛ հայրենակիցներ: Կառավարական շենքի վրա Հայոց եռագույնը բարձրացվել է անկախության հռչակագրի ընդունման փաստով: Այդպես է հիմնադրվել մեր երկրիը: Սրանց նպատակն է, որ այստեղ ծածանվի Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշը:Շատերը կարող է դա վերացական համարեն, անիրատեսական համարեն: Այդպիսի կարծիք ունեցողների ես հարց ունեմ. վեց տարի առաջ որեւէ մեկը կմտածե՞ր արդյոք, որ Արցախի Վերածննդի հրապարակում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը, որ Արցախի նախագահի նստավայրի գլխամասում դրվելու է Ադրբեջանի զինանշանը: Բայց դա տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը: Նա է մեր ժողովրդին տարել պատերազմի, նա է պատերազմներ բերում Հայաստան: Նա է դառնում հազարավոր մարդկանց կյանքի կորստի, ունեզրկման, տեղահանության: Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, Նա հայրենիք գողն է: Եւ նա վռնդվելու է այս հաստատությունից, որպեսզի մենք չվռնդվենք մեր հայրենիքից: Եվ հաղթանակելու է Հայաստանը, հաղթանակելու է հայ ժողովուրդը, հաղթանակելու է իր այս ազատագրական , ազգային, սրբազան պայքարով: Հաղթանակելու է ազնիվ, բարեպաշտ, ազնիվ Սրբազանի եւ ազնիվ հայրենասեր հայ ժողովրդի միասնությամ»բ:
