Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարին կայանալիք՝ իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական համագումարով կազդարարվի Թուրքիայի «նոր դարաշրջանի» սկիզբը, որի օրակարգում առաջնային կլինեն ղեկավարության հնարավոր փոփոխությունները և կուսակցության վերակառուցումը։
«Հուսանք, որ փետրվարի 23-ին մենք մեր համագումարը կանցկացնենք մեր կուսակցությանը վայել մթնոլորտում, և միասին կբացենք նոր դարաշրջանի դռները: Մեր օրհնյալ ճանապարհորդության մեջ, որը փոխել է մեր սիրելի ազգի ճակատագիրը և հաստատուն քայլեր է ձեռնարկում դեպի Թուրքիայի դարաշրջան: Աստված տա, որ անավարտ պատմություն չմնա», — ասել է Էրդողանը փետրվարի 21-ի X գրառման մեջ։
Կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրը մամուլի ասուլիսում ընդգծել է, որ սպասվող փոփոխությունները կապված են ոչ միայն կադրային տեղաշարժերի, այլ նոր քաղաքական լեզվի և մեթոդի մշակման հետ:
«Փոփոխություն ասելով մենք հասկանում ենք ոչ թե անունների փոփոխությունը, այլ նոր քաղաքական լեզվի և մեթոդի կառուցումը, որտեղ մեր փորձառու և երիտասարդ ընկերները միասին թարմացնում են իրենց թիմերը՝ համաձայն ԱԶԿ-ի ավանդույթի: Մենք չենք ուզում, որ թե՛ մեր մարզային, թե՛ շրջանային համագումարներում, թե՛ մեր մեծ համագումարի փոփոխությունները դիտարկվեն միայն ցուցափեղկի փոփոխություններով։ ԱԶԿ-ի ամենամեծ ուժը նրա բարձր որակավորում ունեցող կադրերն են՝ ամենափորձառուը համաշխարհային քաղաքական կյանքում, որն իր իշխանության 22 տարիների ընթացքում կրիտիկական ժամանակներ է կառավարել: Մենք այս հարցին ավելի լայն տեսանկյունից ենք նայում։ Մինչ մենք մեր կադրերը հարստացնում ենք նոր ընկերներով, հոգնածներին թողնում ենք մի քիչ հանգստանալ, հետո նորից կշարունակեն իրենց գործը: ԱԶԿ-ի ամենամեծ ուժը նրա բարձր որակավորում ունեցող կադրերն են՝ ամենափորձառուը համաշխարհային քաղաքական կյանքում, որն իշխանության 22 տարիների ընթացքում կրիտիկական ժամանակներ է կառավարել».- ասել է Կանդեմիրը:
