Չորեքշաբթի Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտարարել է անցանկալի անձ՝ նրան մեղադրելով Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը հստակ չդատապարտելու մեջ: «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա», — ասվում է ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարության մեջ:
«Սա հակաիսրայելական գլխավոր քարտուղար է, ով աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպաններին»,- ասել է նա։
Կացը հավելել է, որ Գուտերեշը, ով, ըստ նրա, աջակցում է «Համասի, Հեզբոլլահի, հութիների և այժմ Իրանի՝ համաշխարհային ահաբեկչության մայր նավի մարդասպաններին, կհիշվի որպես բիծ ՄԱԿ-ի պատմության մեջ գալիք սերունդների համար»:
Իրանի հրթիռային հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել է «Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը»՝ քննադատելով տարածաշրջանում «էսկալացիան սրացումից հետո»:
«Սա պետք է դադարեցվի: Մեզ բացարձակապես անհրաժեշտ է հրադադար», — ասել է Գուտերեշը:
Մինչդեռ Գերմանիան կանչել է Իրանի դեսպանին՝ դատապարտելու Թեհրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։
