Եվրոպական տարբեր երկրների հայկակակ համայնքները՝ ընդդեմ Փաշինյանի հայտարարության

Շվեյցարիայի հայկական համայնքի  նեկայացուցչիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի աղմկահարույց հայտարարությունը, որը կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանմության փաստը, մեծ վրդովմունքի ալիք է բարձրացրել եվրոպական տարբեր երկրների հայկական համայանի մոտ:  Այս անգամ, ինչպես ասում են, Փաշինյանի «խոփը քարին է դեմ առել»… Փաշինյանին թվում էր, որ , եթե կարողանում սփյուռքում էժան գնով վաճառել կեղծժողովրդավարական ու հայրենսաիրական ճառեր ու զգացողություններ, կարողանում էրն «նախկինների» դեմ  խաչակրաց արշավանք անել ու մարսել, ապա կարող է նաեւ մարսել տալ այս նուրբ ու զգայուն թեման՝ ցեղասպանությունը: Փաշինյանը հաշվի չէր առել, որ սա այն ցավոտ հարցն է, ինչ պատճառով ունենք սփյուքռ եւ սփյուքռահայեր, այն էլ ավելի շատ, քան հայաստանում ահեյր: Վերջին օրերին իրար ետեւից հայտարարություններ են անում Եվրոպական տարբեր երկրների հայակակն համայնքի կազմակերպություններ՝ քննադատելով եւ անընդունելի համարելով Փաշինյանի հայտարարությունը, որով կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանության փաստը: Նման հայտարարություններով հանդես են եկել  Մեծ Բրիտաբնիյաի, Շվեյցարիայի, Գերմանիյաի, Ֆրանսիայի, հայկական համայնքները,«Եվրոպացիները հանուն Արցախի» կազմակերպությունը: Ստորեւ ներկայացնում այդ հայտարարություններն առանձին-առանձին.

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդի յայտարարութեան ամփոփում 10 փետրվարի 2025թ․ Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:

անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ։ Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությունից։ Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից և նրա հետևորդներից։ Արդյո՞ք պարոն Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում: Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական ​​շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորության մեջ գցեն։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։

 

   Եվրոպացիները հանուն Արցախի

Պատասխան 2025 թուականի Յունուար 24-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն

Հարթակը զարմացած եւ ցնցված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հայոց ցեղասպանութեան մասին անընդունէլի յայտարարութիւներէն: Այս յայտարարութիւնները, որոնք կասկածի կ՛ենթարկեն հաստատուած պատմական անհերքելի ճշմարտութիւններ եւ փաստեր, կ՛անարգեն Ցեղասպանութեան զոհերը եւ վերապրողներու ժառանգները: Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը կ՛ընդգրկէ պատմաբաններու, քաղաքական գործիչներու, մարդասիրական կազմակերպութիուններու եւ Հայ քաղաքացիներու տասնամեակներու վրայ շարունակական նուիրական աշխատանքներ եւ այս անընդունելի յայտարարութիւնները կը փորձեն դրժել այդ ջանքերը:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը ամուր արմատներ ունի Եւրոպահայերու գործունէութեան մէջ, որուն շնորհիւ Եւրոպայի երկիրներու մեծամասնութիւնը ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանը ճանչցած են Հայ ժողովուրդի դէմ կատարուած այդ մեծ հանցագործութիւնը:

Որպէս եւրոպացիներ, վիրավորական էր տեսնել, որ Հայաստանի վարչապետը կասկածի տակ կը մատնէ այս առաջընթացքը որուն համար Հայաստանի Հանրապետութիւնը եւ Եւրոպահայութիւնը համագործակցած են տարիներ շարունակ:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջանքերը պէտք չէ ենթարկուին որեւէ ներքին կամ հավերժ արտաքին քաղաքական դրդապատճառի:

Քաղաքական նպատակներով այս ճակատամարտի որոշ ասպեկտները կասկածի տակ դնելը միայն կը նպաստէ մեր թշնամիներուն ապատեղեկատուական արշավներուն, որոնք կը ձգտին աղաւաղել ճշմարտութիւնը:

Արցախի ժողովուրդը ենթարկուած է Ցեղասպանութեան եւ էթնիկ զտումի: Եւրոպացիներ Հանուն Արցախի Հարթակը կը ձգտի միջազգային հարթակներու վրայ ապահովել մարդկութեան դէմ այս ոճիրին դատապարտման եւ պատասխանատուներուն պատժելիութեան:

Պատասխանատուութիւն հաստատելը եւ Ցեղասպանութեան ճանաչումը անհրաժեշտ են արդար խաղաղութիւն հաստատելու համար։

Ընդունուած վարկած է որ երբ ոճրագործը չընդունիր իր ոճիրը եւ չի զղչար իր գարշելի արարքին համար, միշտ կարող է կրկնել այդ մէկը:

Նոյնն է պարագան Թուրքիոյ հետ: Չընդունիր իր ոճիրը եւ չի զղջար: Կրկնութիւնը Ցեղասպանութեան ապրեցան Արցախի մեր հայրենակիցները:

Ցեղասպանութեան ուրացոմը Թուրքիոյ կողմէ եւ անոր ներկայիս հարցականի տակ դնելը ՀՀ Վարչապետին կողմէ, լուրջ վտանգի կրնան ենթարկել Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ու ապագան:

Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդ

Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով»։

Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Շվեյցարիայի հայամետ միություններիի խորհուրդը տարածած հաղորդագրությունում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության «ճանաչման կարևորության նվազեցումը կամ դրա վերանայումը անընդունելի է և անհամատեղելի է համաշխարհային հայկական համայնքի ակնկալիքների հետ»։

«Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անառարկելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատված են հարյուրավոր հետազոտողների կողմից։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ակադեմիական հաստատությունների, մի շարք պետությունների, այդ թվում՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից, բայց ամենից առաջ՝ Հայաստանի Հանրապետության կողմից», — նաև նշված է հայտարարությունում։

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին ստանձնել իրենց պարտականությունները. — «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով և չպետք է թույլ տա, որ հայկական ազգի հակառակորդները օգտագործեն նման հայտարարությունները ժխտողական նպատակներով»։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին պարզաբանել իր խոսքերը և վերահաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հետքայլ անել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից, ապա CAAS-ը, հայկական սփյուռքը և այս գործին նվիրված բոլոր դաշնակիցները կշարունակեն այս պատմական պայքարը՝ առանց դադարի»։

Նրանք նաև հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին կոչ են անում «համախմբված և զգոն մնալ՝ ընդդեմ ռևիզիոնիզմի կամ մեր հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի»։

«Ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ մենք ձգտում ենք տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության»:

 Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է՝Հայոց ցեղասպանության իրողությունը սակարկման ենթակա չէ.

Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության ժխտողական արտահայտություններին:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջերս Շվեյցարիայում կատարած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թշնամանք հավաքական հայ ժողովրդի նկատմամբ եւ թուրքական ժխտողական քաղաքականության սպասարկում։

Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը հայ ժողովրդի միջազգայնորեն հաստատված իրավունքների ուրացում է, պատմության նկատմամբ ոտնձգություն, հայ ժողովրդի հիշողության ոչնչացման փորձ եւ անարգում է ցեղասպանության զոհերի հիշատակն ու նրանց սերունդներին։

Հայոց ցեղասպանությունը ոճրագրործություն է համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանությունների կանխարգելումը՝ հիմնված դրանց դատապարտման եւ արդարության վերականգնման հիման վրա։ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը ոչ միայն ապազգային է եւ ի վնաս հայ սերունդների կողմից արդարության համար մղված պայքարին, այլեւ հակամարդկային է եւ նսեմացնում է ցեղասպանությունների ճանաչմանն ու կանխարգելմանն ուղղված համամարդկային ջանքերը։ Նման վարքագիծը Թուրքիայի պահանջների ուղիղ իրագործում է։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի այս կոնկրետ հայտարարությունը եւ նրա՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունն ընդհանրապես։ Եվ հստակ վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության իրողությունը սակարկման ենթակա չէ։

Բացի այդ, կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել ազգային ու պետական գաղափարների շուրջ», — ասված է հայտարարության մեջ:

Նման հայտարությամբ հանդես են եկել Բուլղարիայի հայկական համայնքը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ (CCAF),«Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը: