Ինչու՞ եկավ «կինդեր սյուրպրիզը». եւ ու՞ր գնաց. «կբարիշե՞ն» «Սարոյան» եղբայրները:

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ այնպիսի պայթյունավտանգ իրողություններ են տեղի ունենում, որ  անգամ նախարարի հրաժարականը այդքան էլ կարեւոր երեւոյթ չէ: Հենց թեկուզ այն բանի համար, որ այդ նախարարը աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ: Դա արդեն խարան է ցանկացած՝ անգամ լավագույն մասնագետի համար, ով, հատկապես, 2020թ-ի Արցախյան պատերազմից եւ Արցախը հանձնելուց հետո դարձել է այս իշխանության թիմակիցը:

Ինչեւէ, Գրիգոր Մինասյանի՝ ինչպես նշանակումն էր տարօրինակ, այնպես էլ՝ հրաժարականը: Ինչպես գիտեք, վերջինս Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Միանսյանի որդին;

Միքայել Մինասյանի նկատմամբ դեռեւս 2018թ-ից հարուցված է քրեական երեք գործ: Նա գտնվում է հետախուզման մեջ: Ս/թ օգոստոսին երեք հոդվածներին ավելացան ևս 13-ը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրա գործունեության արդյունքում պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար։ Միքայել Մինասյանը բավականին երկար ժամանակ հեռավար կերպով բացահայտումներ էր անում Փաշինյանի եւ նրա թիմի անդամների պետական հանցագործությունների մասին, բացահայտում էր, թե ինչպես է «տանը մնացած» «Հայական ժամանակի» տպագիր թերթերը ինքը գնել, Փաշինյանին փող տվել, որ նա այլեւս չգրի Մինասյանի ընտանիքի ու նրա երեխայի ոսկե-ադամանդակուռ «սոսկայի» մասին կեղծ լուրեր: Իր հաստափոր «պապկայով» Գրիգոր Մինասյանի եղբայրը շատ բացահայտումներ արեց:

Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, նույնպես երկար ժամանակ գտնվում էր իրավական հետապնդումների, հետախուզման մեջ: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: 2023թ-ին Քննչական կոմիտեն հայտնեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից կատարված չարաշահումների առթիվ քննվող վարույթի շրջանակներում հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ շուրջ 415 մլն. ՀՀ դրամի չափով ամբողջ վնասը»:

Այս ամենով հանդերձ, երբ իր եղբայրն ու հայրը գտնվում էին  այսօրվա թիրախում եւ հետապնդումների տակ, Գրիգոր Մինասյանը 2022թ-ի դեկտեմբերին համաձայնվեց դառնալ այս իշխանության մաս. նա նշանակվեց՝ ոչ ավել, ոչ պակաս՝Արդարադատության նախարար:

Ուրացու՞մ, թե՞ պայմանավորվածություն

Ոմանք այս նշանակումը դիտում էին նախկիններ-ներկաներ ներքին պայմանավորվածությունների՝ դավադրությունների տիույթում: Ճի բացառվում…Սակայն, զուգահեռ սկսեցին շրջանառվել լուրեր, որ Միքայել եւ Գրիգոր Մինասյանների հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Դրանց քչերը հավատացին: Սակայն, մամուլի արխիներում կարելի է գտնել դեռեւս 2015թ-ի հրապարակումներ, որտեղ Գրիգորի Մինասյանն ասում է.« Իմ ընտանիքի մյուս անդամների անունից ես չեմ ցանկանա խոսել: Կարող եմ միայն տեղեկացնել, որ ես և եղբայրս շեշտակիորեն տարբերվում ենք մեր էությամբ, խառնվածքով ու արժեհամակարգով: Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա նրանց ըստ պատշաճի հարգում եմ, բայց և ունեմ ու պահում եմ իմ տեսակետներն ու համոզմունքները»: Նման հայտարարությունները փաստում են, որ այս դեպքում գործ ունենք ընտանիքին «ուրացման հետ»…

Ընտանիքին ուրացողը հայրենիքն էլ կուրանա

Լավ է, որ Գրիգոր Մինասյանը ժամանակին, իր AM իրավաբանակն ընկերության միջոցով կանգնում էր«Ոչ թալանին» նախաձեռնության՝ ձերբակալված անդամների կողքին: Լավ է, որ իր հայացքներում եղել է անկախ, չի ընդունել նախկինների անընդուների բարքերը: Այդ ամենով հանդերձ, նա դեմ չի եղել լինել ՀՀԿ խորհրդի անդամ…Այդպես ապահով էր…Սակայն վատ է, շա՜տ վատ է, որ նա «նախկինների» ու իր ընտանիքի թալանը տեսավ, Փաշինյանի պետական մասշտաբի ապօրինությունները՝ ոչ: Չտեսավ Փաշինյանի ու իր թիմի պետականաքանդ գործունեությունը, որպես իրավաբան երբեւէ չընդվզեց, չխոսեց, չընդդիմացավ, երբ Փաշինյանը հարձակվեց դատական համակարգի վրա, «օկուպացրեց» Սահմանադրական դատարանը, երբ  բզկտվեց ու ոտնահարվեց ՀՀ սահմանադրությունը: Այս լռությունը նշանակում է՝ ուրանալ Հայաստանի Հանրապետությունը, ուրանալ ՀՀ Սահմանադրությունը, ուրանալ ՀՀ անկախությունը, ուրանալ հայրենիքը:  Ուրանալ՝ հանուն պաշտոնի…

Կինո՝  «Գյադեք՝ դեսը…գյադեք՝ դենը»

Գրիգոր Մինասյանի հրաժարականը նույնպես անհամոզիչ հիմքեր ունի: ՔՊ որեւէ պատգամավոր, առանց ՆիկոլՓաշինյանի թույլտվության,  անգամ փռշտալ չի կարող. «գայդեք՝ դեսը, գյադեք՝ դենը» իրավիճակն է ուսապարկերի կուսակցությունում: Ուստի, Մինասյանի դեմ սկսած արշավը եղել է հենց Փաշինյանի հրահրմամբ: Այստեղ ո՛չ Լուլուն, ո՛չ երբեմնի աղավնի թռցնող կինը չեն կարող նախարար հեռացնել: Կեղծ է նաեւ այն թեզը, թե իբր Փաշինյանը ՔՊ նիստում ասե է. «Օդում չենք կորղնախարար հեռացնել»: Փաշինյան Նիկոլը մոռացե՞լ է, թե հինգ տարի առաջ հենց այս օրը ինչպես հարթակից, հենց օդում՝ բանավոր կերպով պաշտոնանկ արեց  ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին: Իսկ պատճառը կապել փոխնարարարուհու եւ «նախկինների» կապի հետ,  համոզիչ չէ, հատկապես,  Մինասյանի ու «նախկինների» ունեցած կապի հարթության վրա: Ըստ ամենայնի, այս պաշտոնանկությունն ունի ավելի խորքային պատճառներ…