Եվրոպան կարող է 30 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա, սակայն…

Եվրոպան դիտարկել է Ուկրաինայի տարածքում 25-30 հազար զինծառայող տեղակայելու տարբերակը, սակայն նրանք չեն լինի շփման գծում։ Այս մասին գրել է The Washington Post-ը։

Եվրոպական ծրագրի վերջին տարբերակը պահանջում է «անվտանգության երաշխիք» կամ «զսպող» ուժեր մի քանի բրիգադներից, հավանաբար 25,000-ից 30,000 հոգի, որոնք չեն տեղակայվի շփման գծի երկայնքով, բայց պատրաստ կլինեն հանդես գալ որպես ուժի ցուցադրություն, եթե ռուսական ուժերը վերսկսեն պատերազմը, նշվել է զեկույցում։

Նշվել է նաև, որ այդ զորքերին Ուկրաինայի սահմաններից դուրս կարող են օժանդակել լրացուցիչ ուժեր, այն դեպքում, երբ անհրաժեշտություն լինի արագ համալրել ուժերը և շարժվել։