Ֆրանսիայի Ներքին գործերի նորանշանակ նախարար Բրունո Ռետայոն ցանկանում է խստացնել ներգաղթի օրենքներն ու կարգուկանոն հաստատել երկրում: Նա LCI հեռուստաալիքի եթերում ասել է.«Ես ցավում եմ, որ մենք չենք կարող հանրաքվե անցկացնել, քանի որ դա թույլ չի տալիս մեր սահմանադրությունը: Վերջին 50 տարիների ընթացքում ներգաղթը մեծապես ազդել է ֆրանսիական հասարակության վրա, սակայն ֆրանսիացիները «իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել»:
Նախարարը հայտնել է, թե չի կարծում, որ ներգաղթը Ֆրանսիայի համար «հնարավորություն» է ներկայացնում, եւ համոզված է, որ այն պետք է վերահսկվի, և ինքը պատրաստ է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր լծակները։
«Ներգաղթը կարող է վերահսկվել միայն այն դեպքում, եթե մենք ունենանք ընդհանուր պլան»,- հավելել է նա։
Վերջերս 19-ամյա ֆրանսուհուուհու բռնաբարությունն ու սպանությունը Ֆրանսիայում ավելի են բորբոքել ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունքը:
Նախարարն, ի թիվս այլ միջոցների, նշել է, որ պետք է երկարացվի կալանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր պարտավոր են լքել Ֆրանսիան:
