Պատերազմը պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր․ Ռոբերտ Քոչարյան

«Փաշինյանը համանախագահող միջնորդներին ասում է էս դուք ո՞վ եք, ի՞նչ էիք անում, ինչով էիք զբաղվում 25 տարի, ես կինոյի տղան եմ, եկել եմ ինչ ուզեմ կբանակցեմ, և բանակցային գործընթացը տարավ փակուղի․ հետո ասաց Արցախը Հայաստան է և վերջ։ Իսկ Եթե Արցախը Հայաստան է վերջ, էլ ի՞նչ խոսք կարող է լինել բանակցելու մասին։ Սա ըստ էության կոչ էր պատերազմի։ Այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ։ Եվ այս ընթացքում ինքը, Հայաստանի ամենից ոչ միթիզական ղեկավարն էր ողջ հայաստանի պատմության մեջ։ Որովհետև իսկապես 2018-2020թթ Հայաստանի առաջին դեմքը իրեն երևակայեց, որ ինքը կովկասյան ռեմբո է, և կարող է անել այն ինչ ինքը ուզում է։ Պատերազմում պարտվելուց հետո Ոչ միթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր։ Այն է ինչ մինչ այսօր մենք ունենք»։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։