«USAID-ի գրասենյակը մոտ մեկ շաբաթ չի պատասխանում հեռախոսազանգերին: Հայտնի չէ՝ այն արդեն փակվել է, թե աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի:
Գործակալության Վաշինգտոնի գրասենյակի փակվելուց հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը միացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին, իսկ մի քանի օր անց հայտնի է դարձել, որ նախագահ Թրամփը մտադիր է կրճատել գործակալության աշխատակիցների թիվը՝ 10 հազարից հասցնելով ընդամենը 294-ի: ԱՄՆ կառավարության աղբյուրները դեռ նախորդ շաբաթվա դրությամբ հաղորդում էին, որ նրանց մեծ մասին ուղարկել են արձակուրդ կամ զրկել են գործակալության կարևորագույն համակարգերին մուտք ունենալու հնարավորությունից: Մեզ, բնականաբար, ավելի շատ հետաքրքրում է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի հետագա գործունեության հեռանկարը՝ նկատի ունենալով նախորդ տարիներին Հայաստանին տրամադրված ֆինանսավորման բավական պատկառելի թվերը»:
Lurer.com
