«Ես պատրաստ եմ ստորագրել օգտակար հանածոների մասին պայմանագիրը». Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մյունխենի համաժողովում։
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ կարևոր է, որ իր երկրի ռեսուրսները չհայտնվեն ռուսների ձեռքը։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Զելենսկին նշել է. «Խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել Մյունխենում։ Մենք հիշում ենք, թե ինչեր են ստորագրվել այստեղ։ Մենք գործ չունենք երկու պատերազմող երկրների հետ։ Ռուսաստան է պատերազմ սկսել մեր հողում. Այնպես որ, մեզ միջնորդ պետք չէ, մեզ պետք է, որ ԱՄՆ-ն մեր կողքին լինի:
Ուկրաինայի նախագահը կարող է երեկոյան հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ։
