ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍ ԵՒ ԼՌՈՒԹՅՈՒՆ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող Փաշինյան Նիկոլը  ոչ միայն մանիպուլիացիաների մեծ վարպետ է, այլեւ փայլուն տիրապետում է կառավարելի քաոսի տեխնոլոգիաներին. նա անում է աղմկահարույց հայտարարություն, որը անընդունելի ու դժվարամարսելի է հասարակության համար եւ կարող է դառնալ ընդվզման առիթ: Բայց, մինչ մարդիկ զայրացած սկսում են քննարկումներն ու վերլուծությունները, դեռ այդ իմֆորմացիան չմարսած, նա  մի նոր նմանատիպ հայտարարություն է անում՝ մոռացության տալով նախորդը: Արդյունքում, բոլոր հայտարարությունները մնում են ուժի մեջ եւ սկսում են օրենքի ուժ ստանալ ու գործի դրվել: Իսկ դրանք վերաբերում երկրի թե՛ արտաքին մարտահրավերներին, թե՛ ներքին սոցիալական խնդիրներին: Գրեթե ամեն օր հասարակությունը ցնցվում է Փաշինյանի ցնդաբանություններից: Թվում է, թե ինքը՝ Փաշինյանն է ուզում, որ հասարակությունը վերջապես դուրս գա եւ բիրտ ձեւով մերժի իրեն:

Ընդունվում են օրենքներ, հաստատվում կարգեր, որոնք էլ ավելի են խոցելի են դարձնում հասարակության սոցիալապես խոցելի խավին: Մտնում են մարդկանց գրպաններն ու ասում, թե դա անում են՝ ի նպաստ  քաղաքացու: Երեւանում գույքահարկը բարձրացնելն արդարացնում է ու ելքեր ցույց տալիս քաղաքի հնաբանկներինեւ ոչ միայն. ձեր տունը վարձով տվեք, գնացեք գյուղում կամ հյուրանոցում ապրեք, մաքուր օդ շնչեք:

Փաշինյանից դժգոհ են Երեւանի տրանսպորտից օգտվողները, ավտոբուսի վարորդները, փոքր ու միջին ձեռնարկատերերը, անասնապահներն ու մսավաճառները, Սեւանի ձկնորսները, դրսից օգնություն ստացողները, գաղթական դարձած արցախցիները, սահմանամերձ գյուղերի բնակիչները, փաստաբանները, զինվբորականները, շարքային ոստիկանները, բժիշկները, մանկավարժները, սփյուռքահայերը, հայրենիքով մտահոգները, մի խոսքով՝ բոլորը:

Փաշինյանը արդեն մերժված է բոլորից՝ Պուտին-Թրամփ տանդեմից մինչեւ ախուրյանցի Անոները…

Հայաստանում, ակնհայտորեն, բողոքի մեծ ալիք է հասունանում, որն արդեն արտահայտվելու է ոչ թե ընդդիմադիների կողմից կազմակերպված ու կառավարելի ինչ-որ «կուլտուրական» շարժումներով, այլ՝ հասարակական բուռն, ինքնաբուխ ըդվզումով՝«պայթյունով», որը կսրբի կտանի փաշինյանախմբին…Այն նման է լինելու հրաբխի, որն ընդերքում կուտակված կրակը դուրս է թափելու միանգամից…

Նաիրա Վանյան