ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Ըստ պաշտոնական լրատվության՝ «երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար»։ Լուրը կարդալիս մի պահ թվում է, թե սարկազմիկ լուր ես ընթերցում: Սակայն, ոչ, դա պաշտոնական լրատվություն է… Վաղարշակ Հարությունյանը եղել է ՀՀ-ի՝ ՌԴ-ում ունեցած ամենաանհաջող, ամենաանարդյունավետ աշխատած դեսպանը: Իր դեսպանության ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունները իջան ամենացածր սանդղակին: Նա, գրեթե, չէր հանդիպում ռուս պաշտոնյաների, դիվանագատեների հետ: Հարությունյանի հարաբերությունները վատ էին նաեւ Ռուսաստանի հայկական համայնքի հետ. նրանց հետ է շփումները խիստ սահմանափակ էին: Նա ոչինչ չէր ձեռնարկում անգամ այն ժամանակ, երբ հայկական բեռնատարները Ամանորի շեմին մնացել էին Լարսում եւ զգալի վնասներ կրեցին: Հարցը լուծվեց ՌԴ-ում ապրող այլ ազդեցղիկ հայերի ու գործարարների շնորհիվ:
Գործարարներն, անգամ, կատակում էին, թե դեսպանին իրենք պետք է տիրություն անեն, որ. « Վաղոյին բան ասող չլինի», եւ դժգոհում են, որ Փաշինյանն իրենց համար նրան գլխացավանք է ուղարկել: Բայց «Վաղոն» թանկարժեք մեքենան ու բարձր աշխատավարձը վայելել կարողանում էր. դեսպանին ամենուր թիկնապահներ էին ուղեկցում, եւ անգամ պետական պահպանվող կառույցներ այցելելիս էր թիկնապահներին տանում էր իր հետ։ Նույնիսկ, նոր հաստիք էր ստեղծել՝ դեսպանի օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում էր իր եղբորորդին: Թիկնապահները նստում էին դեսպանի ընդունարանում: ՌԴ ԱԳ նախարար Լավրովն, անգամ, նկատել էր, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի:
Ահա, այսպիսի դեսպան էր Վաղարշակ Հարությունյանը: Իսկ թե որտեղ նա երկու երկրների իջեւ կապերիհամարպնդման համար քայլեր արեց եւ որ արժանիքի համար արժանացավ նպան պատվի, հայտնի է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իսկ Պուտինի գործերն, իսկապես, անքննելի են…
Վաղարշակ Հարությունյանին փոխարինելու գնաց ՔՊ խմբակցուայն անդամ, հակառուսական բոցաշունչ հայտարարություններով հայտնի Գուրգեն Արսենյանը: Հնարավոր է՝ Պուտինը արդեն կանխատեսում է, թե ինչ ավելի մեծ աղետներ է բերելու Արսենյանը հայ-ռուսական հարաբերություների գլխին, դրա համար էլ արդեն երանությամբ է հիշում Վաղարշակ Հարությունյանին…