Կովկասի քոչվորները՝ ադրբեջանցիները, «Զանգեզուրը» արդեն համարում են իրենցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ առիթը բաց չի թողել եւ նորից խոսել է իր  զավթողական նպատակներից, որը ձեւակերպում է որպես՝ ադրբեջանցիների վերադարձ իրենց «պատմական հայրենիք»՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Նորություն չէ, որ նրա գերխնդիրը արդեն Հայաստանի օկուպացիան է, եւ նա այլեւս դա չի թաքցնում: Երեկ էլ մի հուշարձանի բացման ժամանակ է խոսել Սյունիքից, իսկ այդ անվանումը որակել որպես «հռոմեական դարաշրջանի առասպելական տեղանուն»: Նշել  է «Զանգեզուրի» միջանցքի բացման աշխարհաքաղաքական «կարեւորությունը» Ադրբեջանի համար, որով ցամաքային կապ կապահովվի ադրբեջանական «էքսկլավի»՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Ադրբեջանական մեդիան էլ իր հերթին օրերս լծված է պատմական փաստերի եւ իրադարձությունների կեղծմամբ: Անգամ  հրապարակումներ են արվում «Զանգեզուրը մերն է» վերնագրով՝ փորձելով հավաստիացնել, թե իր իրենք ունեցել են հայրենիք, այդ հայրենիքը ունեցել է տարածքներ, որոնք, իբր պատմական տարբեր «խեղաթյուրումների» արդյունքում դարձել են Հայաստանինը: Մինչդեռ, ազերները մոռանում են, որ իրենք երբեք հայրենիք, պետություն ու պետականություն չեն ունեցել, այլ եղել են քոչվոր ցեղեր՝ այստեղից-այնտեղից եկել եւ բնակություն են հաստատել Կովկասում՝ ստանալով «Կովկասի քոչվորներ» անվանումը: Իսկ Սովետական Ադրբեջանը եղել է կեղծ, փուչիկ,  արհեստական հանրապետություն, որը պատմաբաններն անվանում են «Ռուսաստանի ապօրինի զավակ»: Անգամ այս հարցի շուրջ պատմական քննարկումները ավելորդ ու զավեշտալի են:

Ի դեպ, Ալիեւը չի մոռացել հիշատակել նաեւ Հայաստանում ակտիվացած «ռեւանշիստական» ուժերից, ինչը վկայում է, որ նա այս ուժերից անհանգստանալու առիթ ունի…