«Թուրքի հետ ի՞նչ խաղաղություն, թուրքը չի ուզում խաղաղություն մեզ հետ». գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյան

«Ես իմ ամբողջ կյանքը ծառայել եմ հայկական բանակում, մասնակցել եմ բոլոր մարտական գործողություններին, թուրքի հետ ի՞նչ խաղաղություն, թուրքը չի ուզում խաղաղություն մեզ հետ»։ Այս մասին Armlur.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

«Եթե կլինի խաղաղություն, դրա կողմնակիցն եմ, բայց չեմ հասկանում ու չեմ պատկերացնում դա»,–նշել է նա։