Հալեպի նահանգում բախումներ են սկսվել քրդերի և սիրիական ուժայինների միջև

Անցած գիշեր Հալեպի նահանգում կատաղի բախումներ են սկսվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ, SDF) քրդական կազմավորումների և Սիրիայի ընդհանուր անվտանգության վարչության ուժերի միջև. SDF-ի շարքերում կան սպանվածներ։ Տեղեկությունը հայտնել է «Sham FM» ռադիոկայանը:

«Բախումները եղել են Հալեպի նահանգի հյուսիսարևելյան Մանբիջ քաղաքի մերձակայքում գտնվող Տիշրին ամբարտակի շրջանում», – նշել է լրատվամիջոցը:

Ըստ ռադիոկայանի` Ընդհանուր անվտանգության վարչության ուժերը Հալեպի Այն էլ-Արաբ քաղաքի հարավային ծայրամասերում գրոհել են SDF-ի մի շարք անցակետեր։