ԱԶԴԵՑԻԿ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ ՓԵՍԱՆԵՐ. ՄԱՍ 2. ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՅՐԱՔԹԱՐ ԵՒ ԱԼԲԱՅՐՔԱՐ ՓԵՍԱՆԵՐԸ

Սկիզբը կարդացեք այստեղ  https://haypress.am/?p=6214

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսաներից մեկը՝ հայտնի բայրաքթար անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Teknoloji ընկերության սեփականատեր 44-ամյա Սելչուք Բայրաքթարն է: Նա, հիմնականում չի խառնվում երկրի արտաքին քաղաքական որոշումներին, այդ որոշումները «փայլուն», ի նպաստ Թուրքիայի, կայացնում է աներ Էրդողանը: Փեսայի միջամտությունը, հիմնականում, սահմանափակվում է սոցցանցերում գրառումներ անելով: Օրինակ՝ Twitter-ի իր նա էջում ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելին: «Իսրայելը ռասիստ-ֆաշիստական ահաբեկչական պետություն է: Աշխարհում էլ որտե՞ղ կարելի է ցերեկը ռումբով սպանել 16 երեխայի և գիշերը պարել վառվող սրբազան տաճարի առջև: Այդ կրակը, որը դուք բորբոքում եք, միայն կվերադառնա ձեզ: Ալլահը արդար է, իմաստուն»,- գրել է նա: Այս գրառումը կարդացողին կթվա, թե աշխարհի ամենախաղաղասեր երկրի ներկայացուցիչն է խոսում…

Սելջուքը հիմնականում զբաղված է ռազմարդյունաբերության իր բիզնեսի զարգացմամբ: Նա 1.1 միլիարդ դոլար կարողությամբ Թուրքիայի 27 միլիարդատերերի ցանկում է՝ ըստ Forbes–ի նոր կազմած ցուցակի: Ըստ Թուրքիայի Եկամուտների վարչության տվյալների, Բայրաքթարը Թուրքիայի թիվ մեկ հարկատուն է: Ու որպեսզի երկրի թիվ մեկ փեսային բիզնեսը ծաղկի, Թուրքիային պետք են պատերազմներ, շատ պատերազմներ… Արցախյան 44-օրյա պատերազմը «լավ» առիթ էր Սելջուքի բիզնեսի առաջընթացի համար. Ադրբեջանը այս պատերազմում  հաղթեց բայրաքթարներով եւ  Հայաստանի իշխանության գործոնով պայմանավորված… Բայց հիմա այդ մասին չէ խնդիրը…

Փողի համն ընկել է Թուրքիայի առաջին փեսայի բերանը եւ նա 2022-ին Բաքվում հայտարարեց, որ հույս ունի՝ «Bayraktar Akıncı»-ները կտեսնեն Ադրբեջանի երկնքում: 2023-ի հոկտեմբերին Բայրաքթարը Ալիեւի կողմից պարգեւատրվեց մեդալով՝ ի նշան արդյունավետ համագործակցության: դրբեջանը 2024-ի փետրվարին նույնպես մեծ խմբաքանակ է գնել. Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ, լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ Հեյդար Ալիևը:

«Baykar»-ը,  առանց անուններ նշելու, հայտնել է, որ «Akıncı»-ների արտահանման պայմանագրեր է կնքել 3 երկրների հետ, իսկ առաքումները նախատեսում են սկսել 2023-ից: 2023-ի գարնանը տեղեկություններ հայտնվեցին Պակիստանի ու Լիբիայի կողմից թուրքական այս նոր դրոնի ձեռքբերման մասին: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ թուրքական դրոնների նոր սեփականատեր է դարձել Սաուդյան Արաբիան:

Սիրիային, Իրաքին եւ այլ երկրներին հարվածելու համար Թուրքիան պետբյուջեից՝ բանակի փողերով ԱԹՍ-ներ է գնում գլխավոր փեսայի գործարանից:

2018 թ-ին Էրդողանի մյուս փեսան՝ 42-ամյա Բերաթ Ալբայրաքը նշանակվեց երկրի ֆինանսների նախարար: Նրա պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի ֆինանսական ոլորտը կտրուկ անկումներ  արձանագրեց՝ հանգեցնելով երկնիշ ինֆլյացիայի և գործազրկության բարձր մակարդակի: Նրա ֆինանսների նախարար նշանակվելու թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 45 տոկոսով: Ալբայրաքը երկար չպաշտոնավարեց. 2020-ին «առողջական խնդիրների»պատճառով հրաժարական տվեց: Դրան հաջորդեց երկրի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունը:

Էրդողանի նախարար-փեսայի անունը կապվում էր բացահայտված «դրախտային փաստաթղթեր» օվշորային սկանդալի հետ:  Փեսա Ալբայրաքի եղբայր՝ Սերհաթ Ալբայրաքը ղեկավարում է Frocks international trading Ltd ընկերությունը, որը գրանցված է Մալթայում, ինչպես նաև հենց Բերաք Ալբայրաքի տնօրինած Թուրքիայում գործող Չալիք Հոլդինգ ընկերության աշխատակիցներ գրանցված էին Սերհաթ Ալբայրաքի մալթական ընկերությունում:

Շարունակելի…

Նաիրա Վանյան