Ժամը 9-ից ուշ նախաճաշելը կարող է զգալի վնաս հասցնել հոգեկան առողջությանը

Սիան Ցզյաոտոն համալսարանի առաջին կլինիկական հիվանդանոցի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են առավոտյան իննից ուշ, 28%-ով ավելի հաճախ են ունենում դեպրեսիայի ախտանիշներ: Հետազոտությունները հրապարակված են The Journal Of Affective Disorders (JAD) ամսագրում:

Հետազոտողները 11 տարվա ընթացքում վերլուծել են մոտ 24000 չափահաս կամավորների ուտելու սովորությունները և հետևել նրանց առողջության փոփոխություններին: Գիտնականները արձանագրել են, թե արդյոք հետազոտվողները կանոնավոր կերպով նախաճաշում են առավոտյան:

Պարզվել է, որ տղամարդիկ և կանայք, ովքեր նախաճաշում են առավոտյան իննից ուշ, նրանց մոտ վատ տրամադրություն և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ի հայտ են եկել գրեթե մեկ երրորդով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր նախաճաշում են մինչև ժամը ութը: Պարզվել է նաև, որ նախաճաշից ամբողջությամբ խուսափելը նույնպես նույն վնասակար ազդեցությունն է ունեցել հոգեկան առողջության և էմոցիոնալ վիճակի վրա:

Հետազոտողները ենթադրել են, որ ուշ նախաճաշը կամ չնախաճաշելը կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, ֆիզիկական շարժունակության նվազում և մոտիվացիայի թուլացում: