Փետրվարի ութին Թեքեյան կենտրոնում տեղին ունեցավ «Մեր հողային պահանջատիրությունը միջազգային հանրային իրավունքին մեջ» գրքի երրորդ հրատարակության շնորհանդեսը:
Գիրքը Մեթր Գասպար Տերտերյանի կյանքի 30 տարիների ուսումնասիրությունների արդյունքն է: Տերտերյանը Հայոց ցեղասպանության, Հայ դատի ճանաչման, Հայկական Սփյուռքի պահանջատիրության համար նա պայքարել է ամբողջ կյանքում՝ հիմքում ունենալով խնդրո առարկայի իրավական հենքերը։
Գիրքը լույս է տեսել ամերիկահայ բժիշկ Հակոբ Այնթապլյանի մեկենասությանբ՝ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագրության հետ համագործակցությամբ:
Իրավաբան, ցեղասպանագետ, միջազգայնագետ Գասպար Տերտերյանն ապրեց 88 տարի, տեսավ նաև արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրա վերջին ելույթը մահվանից 1 ամիս առաջ էր՝ 2021-ի հուլիսին։
Մեթր Գասպար Տերտերյանը, ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների ցեղասպանությունների պատմությունը, հանգամանքները, նախադեպ էր համարում ոչ թե հոլոքոստը, որովհետև հրեաները կոտորվել էին, բայց չէին հայրենազրկվել, այլ պաղեստինցիներին ու նրանց ՊԱԿ-ը՝ Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը։
ՏԱՀՔ-ը՝ Տարագիր արևմտահայության համասփյուռքյան կոնգրեսը, Տերտերյանի երազանքը, տեսլականն էր, որը, ցավոք, այդպես էլ իրականություն չդարձավ։ Նա ուզում էր, որ Սփյուռքը համախմբվեր և, որպես իրավաբանական անձ, իր պահանջատիրությունը՝ հողի ու հայրենիքի պահանջները ներկայացներ միջազգային ատյաններում։
«Մեթր Գասպար Տերտերյանի ուսումնասիրությունները, պահանջատիրության սկզբունքային դրույթներն իրատեսական են, դրանք ուղենիշներ են, իսկ նրա ելույթները ցույց էին տալիս աշխարհաքաղաքական մարտահրավերներին որպես երկիր ու ազգ՝ չոչնչանալու, սեփական տեղն ու դիրքն ունենալու ելքերը։
Մեթր Գասպար Տերտերյանը Հայ դատի և հողային պահանջատիրության սկզբունքները ներկայացրել է առանց պաթոսի ու զգացմունքայնության, ներկայացրել անհերքելի փաստերով, իրավական ապացույցներով, որոնք կարող են տեղավորվել միջազգային իրավունքի համատեքստում».-ասում է ամերիկահայ գիտնական, գործարար Հարութ Բրոնոզյանը։
