Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում հանդիպել է Լիբանանի նորակազմկառավարության հայզգի նախարարուհուն

«Ազդակ» օրաթերթը գրում է.«Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցավ Լիբանանի Հանրապետության նորակազմ կառավարության երիտասարդության եւ մարմնակրթության նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։ Դոկտ. Նորա, իբրեւ նախարար, իր առաջին այցելությունն ունեցավ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար նրա հայրական օրհնությունը՝ իրեն վստահված գործունէության սկսելուց առաջ։

Արամ Ա. Կաթողիկոս իր ուրախութիւնը հայտնեց ու ջերմորէն շնորհահորեց նախարարին եւ հաջող ու արդյունավէտ գործունեություն մաղթեց նրան։ Հայրապետը միաժամանակ վստահություն յայտնեց, որ ինչպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելության եւ միջ-եկեղեցական շարժումին, նույնպէս կառավարության աշխատանքներում  նա կբերի իր կարեւոր ներդրումը։

Հայտնենք, որ դոկտ. Նորա Պայրագտարյան իր համալսարանական ուսումը ստացած է լիբանանյան համալսարանին մէջ, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորպոնի (Ֆրանսա) համալսարանին մէջ։ Ներկայիս Դոկտ. Նորա միջազգային յարաբերութեան եւ օրէնքի դասախօս է ամերիկեան ու լիբանանեան համալսարաններուն մէջ։ Ան լիբանանեան համալսարանի դոկտորական բաժանմունքի քաղաքական գիտութեանց պատասխաանտուն է։ Նախարար Պայրագտարեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի անդամ է։ Եղած է նաեւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (World Council of Churches) կեդրոնական վարչութեան անդամ, իսկ ներկայիս ատենապետն է յիշեալ խորհուրդի միջազգային հարցերու յանձնաժողովին»։