Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ մայրաքաղաքում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո 33 մահվան դեպք է գրանցվել ։
«Կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով մահացել է 33 մարդ, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերել NTV-ն։
Նահանգապետը նաև զեկուցել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում «32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են»։
