Ազգային ժողովում «ընդդիմությունը» վերջին չորս տարիներին չի կարողացել ազդել և որևէ փոփոխություն մտցնել Նիկոլի, Ալենի և նրանց թիմի հակահայ ու դավաճանական քաղաքականության դեմ։ Ինչո՞ւ «ընդդիմությունը» չի հրաժարվում պատգամավորական մանդատից և չի ձևավորում այլընտրանքային ազգային կառավարություն և պայքարում իշխանությունը ստանձնելու համար Հայաստանում այլ որակյալ մասնագետների հետ միասին։ Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել:
Ի՞նչ արդյունքներ կարող է տալ լեզվակռիվը և ինչի եք սպասում: Ո՞վ և ի՞նչն է խանգարում ձեզ բոլորիդ քայլեր ձեռնարկել:
Մնալով խորհրդարանում՝ դուք օրինականացնում եք այն ամենը, ինչ անում է ներկա իշխանությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Գործողություններ չձեռնարկելը կարող է ձեզ պատասխանատու դարձնել Հայաստանում և Արցախում առկա իրավիճակի համար:
Հարութ Բրոնոզյան ԱՄՆ
