Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը խոսափողով միացրեց ձայնագրություններ, որոնցում հարցված քաղաքացիները իրենց կարծիքն էին հայտնում Փաշինյանի մասին: Հնչած կարծիքները, մեղմ ասած, հաճելի չէին. «Ամոթ իրեն, երկրի հետ այսպես վարվելու հետ: Մարդիկ հացի փող չունեն: Քանի լրիվ չես կործանել երկիրը, գնա»: Բայց Փաշինյանի ուշադրությունը գրավեց քաղաքացու՝ հացի փող չունենալու մասին խոսքը: Փաշինյանը նախ՝ երկար-բարակ նախաբան ասաց, հետո Օրինակ բերեց, որ խմբագիր ժամանակ օգնել է մեկին, ով հացի փող չի ունեցել: Հետո էլի է օգնել, էլի այդ մարդը հացի փող չի ունեցել, ու այսպես երկար ինքը օգնել է, մարդը նորից հացի փող չի ունեցել: Հետո օրինակ բերեց, որ կան դեպքեր, մարդը իրեն նամակ է գրում, օգնություն է խնդրում: Ինքն էլ հանձանարում է՝ օգնել: Բայց աշխատակազմը տեղեկացնում է, որ վերջին երկու տարվա մեջ 4-5 անգամ օգնել են:
«Բա ի՞նչ անենք ժողովուրդ ջան: Պիտի շատ սիրելով, հարգելով, գնահատելով ասենք՝ հարգելիս, հարազատս, հացի փող ունենալու ձեւը աշխատելն ա: Աշխատավարձը ցածր ա, չի հերիքում, կարող ա որակավորումը ցածր ա, չի հերիքում, որ բարձր աշխատավարձ ստանա»: Այս ընթացքում էլ սկսել գովել հայտարարագրման ծրագիրը, կարծես թե՝ հայտարարգրելուց հետո մարդկանց հացի փողը շատանալու է.«Բա համընդհանուր հայտարարգրման համակարգը դրա համար ա»: հետո ամփոփեց.«Դրա համար Ձեր որակավորումը բարձրացրեք, որպեսզի ձեր աշխատավարձը բարձացնեք եւ ունենաք հացի փող»:
