Ամերիկյան «Մետա» կորպորացիան հայտարարել է, որ 2025 թվականին Դոնալդ Թրամփին կվճարի 25 միլիոն դոլար՝ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում նրա էջերն արգելափակելու համար։ Այս մասին հաղորդում է «The New York Times»-ը։
Նախորդ ընտրություններում Թրամփի պարտության հետ չհամաձայնող համախոհները նույն տարվա հունվարին անկարգություններ են արել Կապիտոլիումում,իսկ «Մետան» արգելափակել է նրա հաշիվները դրա պատճառով։
Վկայակոչելով իրազեկ աղբյուրներ՝ «Independent» հրատարակությունը գրել է, որ Թրամփը երեկ՝ հունվարի 29-ին, կարգավորման համաձայնագիր է ստորագրել ընկերության հետ։ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հրապարակման համաձայն՝ համաձայնագրի պայմանների համաձայն՝ վճարվելիք գումարից 22 մլն դոլարը ուղղվելու է նախագահական գրադարանի ֆոնդին, իսկ մնացած միջոցները՝ դատական ծախսերին։
«The New York Times»-ը գրել է, որ «Meta»-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը վերջին մեկուկես տարում փորձել է կապ հաստատել Թրամփի հետ՝ կորպորացիան պաշտպանելու նոր վարչակազմի հնարավոր սահմանափակումներից։ Ցուկերբերգը կարողացավ նրա հետ հանդիպել նոյեմբերին՝ ընտրություններից անմիջապես հետո: Այդ միջոցառմանը մասնակցել է նաեւ Ցուկերբերգը, ով 1 մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ցուկենբերգը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի ճնշումների ներքո գրաքննել է իր սոցիալական սանցի գրառումները եւ սահմանափակել Թրամփի կողմնակիցների գրառումները:
