Դա մեջքից հարված էր եւ՛ ազգային ազատագրական պայքարին, եւ՛ Բագրատ Սրբազանին

Շարունակում ենք զրույցը քաղաքական գործիչ Արամազդ Զաքարյանի հետ

— Ի՞նչ եք կարծում, իշխանականները կգնա՞ն այդ արարողությանը:

— Չեմ կարող ասել, բայց երկու  տարբերակն էլ մեր եկեղեցուն եւ հոգեւոր դասին  նվաստացնելու առիթ է: Գնալն էլ է նվաստացնելու, չգնալն էլ: Իրենք բարոյական հոգեւոր, ազգային,  մարդկային բոլոր առումներով իրավունք չունեին սրանց հավիրելու: Անգամ, եթե նրանք կամավոր, առանց հրավերքի գնային, հոգեւոր դասը պետք է արհամարհեր, մեջքով շրջվեր:  Օրերս ամբողջ ամբողջ հանրությունը տեսավ, թե ինչպես էր էրդողանի գիրքը, որտեղ գրված է, թե ինչպես է Թուրքիան մեզ եւ այլ ազգերի ցեղասպանելով դարձել պետություն, նա իր մանկության երազանքի նման սեղմել էր կրծքին ու երջանկացել: Դա իր կայնքի երանելի պահերից մեկն էր:

-Այս հրավերքը, կարո՞ղ ենք ասել, որ մեջքից հարված էր Բագրատ Սրբազանին:

— Միանշանակ հարված էր: Այդպիսի բան չէր կարելի անել, երբ հոգեւոր դասի ներկայացուցիչը՝ հայ ժողովրդի կողմից մեծագույն հարգանքի ու վստահության արժանացած անձնավորությունը, ով վերցրել է իր վրա ազգային ազատագրական պայքարի ծանր պատասխանատվությունը, նրա հետ չէր կարելի նման կերպ վարվել: Ողջ  հոգեւոր դասը պետք է իր կողքը կանգնած լիներ:  Այս քայլով մեծ վնաս  հասցրեցին ազգային ազատագարական պայքարին ու Բագրատ Սրբազանին անձնապես: Բագրատ Սրբազանն այն ազնվագույն անանձավորություն է, ով կարողացավ անել այն, ինչը չկարողացան անել հարյուրավոր կուսակցություններ միասին վերցրած. մեր ժողովրդին ոտքի հանեց, մեր ժողովրդին ցույց տվեց լույսը: Այս իրավիճակում զարմանելի է որոշ արքեպիսկոպոսների պահվածքը: Ինձ համար զարմանալի նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի պահվածքը, ով առաջին օրերին առաջին շարքերում  էր, թվում էր, թե Բագրատ սրբազանի նման մինչեւ վերջ կպայքարի: Բայց նրա հայտարարությունն  ինձ  ցնցեց, որ ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի եւ ասի, որ ինքը սխալ է եղել, թող մնա աշխատի: Դա նույնն է,  որ Էնվերը կամ Թալեաթը ներողություն խնդրեին եւ հայ վրիժառուները, Թեհլիրյանն ասեր՝ Թալեաթ փաշան ներողություն է խնդրել, լավ,ներում եմ: Այսօր Հայաստանի թշնամին Հայաստանում բուն դրած այս բանդան է՝ Փաշինյանի գլխավորւթյամբ: Եթե դուք սրանց հետ համգործակցում եք, ապա մասնակից եք դառնում հետագա ծանր հանցագործություններին, ինչը սրանք պլանավորել են հայ ժողովրդի դեմ: