Թրամփը մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հազարավոր ամերիկացի զինվորականներ դուրս բերել Սիրիայից

 «Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդագրություն են փոխանցել իրենց իսրայելցի գործընկերներին՝ նշելով, որ նախագահ Թրամփը մտադիր է հազարավոր ամերիկյան զորքեր դուրս բերել Սիրիայից».- հաղորդում է Իսրայելի պաշտոնական հանրային հեռարձակման Kan-ը: Պենտագոնի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն ունի մոտ 2000 զինծառայող Սիրիայում տեղակայված։

 Հայտարարությունն անհանգստացրել է պաշտոնական Թել Ավիվին:

 Հիշեցենք, որ դեկտեմներին, օգտվելով Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալող սիրիական խմբավորումներից, Իսրայելն ընդլայնեց իր օկուպացիան Գոլանի բարձունքներում՝ գրավելով Հերմոն լեռան ապառազմականացված գոտին:  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ով երեքշաբթի այցելեց Սիրիայում գրավված Հերմոն լեռը, ընդգծելով Իսրայելի մտադրությունը անորոշ ժամանակով այնտեղ ռազմական ներկայությունը պահպանելու անցյալ ամիս օկուպացիայից հետո:

«Մենք թույլ չենք տա թշնամական ուժերին հենակետ հաստատել Սիրիայի հարավում գտնվող անվտանգության գոտում՝ այստեղից մինչև Սվեյդա-Դամասկոս առանցքը։ Մենք կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ»,- ասել է Կացը։