Հոգեւոր դասը մոռացել է հրավիրել նաեւ Ալիեւին ու Էրդողանին

HayPress.am-ը զրուցում է քաղաքական գործիչ Արամազդ Զաքարյանի հետ:

—  Պարոն Զաքարյան, վաղը Մայր Աթոռում տեղի է ունենալու կարեւոր միջոցառում՝ Մյուռոնօրհնեքը: Եւ դրան հրավիրված են իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան. Մայր Աթոռի կողմից հրավիրատոմսեր ուղարկելը Ճի՞շտ էր:

— Նախ ասեմ, որ սրանք իշխանություն չեն, դա բանդա ,է կազմակերպված դիվերսանտների խումբ, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայից եւ Ադրբեջանից, որպեսզի Հայաստանը ամբողջապես ոչնչացնեն եւ հոգեւոր, եւ ֆիզիկական, եւ տնտեսական, եւ աշխարհագրական իմաստով: Եվ, հրավիրել նման մարդկանց, միանշանակ, անընդունելի է: Եթե  հոգեւոր դասն է դա արել՝ Կաթողիկոսի գլխավորությամբ եւ իմացությամբ, ապա մոռացել են հրավիրել նաեւ  Ալեւին ու Էրդողանին: Եթե Նիկոլին ու իր բանդային հրավիրում են, ապա ինչու՞ չեն հրավիրում մյուսներին: Չէ՞ որ Նիկոլի հետ միասին  կազմակերպված նրանք են Արցախը հայաթափել, ցեղասպանել: Հոգեւրո դասը մոռացե՞լ է, որ Արցախում հարյուրավոր եկեղեցիներ են գողացել մեզանից: Միանշանակ, դա նշանակում է հրավիրել սատանաներին, ցեղասպաններին եւ միասին այդ խնջույքը իրականացնել: Ես դա կհամարեմ ոչ թե Մյուռոնօրհնեք կամ վերաօծում, այլ՝ սատանայի մուտքը Հայոց հոգեւրո տաճար, որտեղ նաեւ  կասկածելի մարդիկ են  իրենց ծառայությունն իրականացնում: Չեմ հասկանում, նրանք Աստծուն ու հայ ժողովրդի՞ն են ծառայում, թե՞ սատանային:

— Ի՞նչ եք կարծում, որն էր դրապատճառը, որ իրենց այդքան քարկոծում են, նվաստացնում են, ծաղրում են, բայց իրենք հրավիրում են: Ի՞նչը դրդեց:

— Այո, վեց տարի շարունակ իրենց վարկաբեկեցին, հալածեցին,  պայմաններ ստեղծեցին, որ  Հայոց հոգեւոր տաճարը պախարակեն, եւ, դրանով հանդերձ դրա հեղինակներին  հրավիրել, նշանակում է՝ ունեն որոշակի մտավախություններ,  անձնական շահադիկական  նկատառումներ: Միգուցե, Կաթողիկոսն ունի մտավախություններ, կոմպրոմատներ կան վրան, որից տեղյակ է  այս սատանայախումբը, հետեւաբար, ելնելով դրանից, որպեսզի մեղայական գա, պետք է նրանց հետ ընդհանուր եզրեր գտնի, դրա համար էլ հրավիրել են: Այդ հոգեւոր խորհրդի մեջ կան նաեւ ազնվագույն մարդիկ, բայց դրանց մեջ չհայտնվե՞ց մեկը, ով Սիսիանի եկեղեցու քահանայի  նման, ով,  երբ Նիկոլը մտավ եկեղեցի, դրան դուրս շպրտեց, դուրս հրավիրեց նրան:  Մեկը չունեցա՞վ նրա հայրենասիրությունը, հավատքն ու նվիրվածությունը: Մեր Մայր տաճարը նրանց գնալով պղծվելու եւ պետք  է դրանից հետո վերաօծվի, մաքրվի:

Շարունակելի…