ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձը աշխարհաքաղաքական շատ խաղաքարտեր իրար խառնեց: Նրան նախորդող Ջո Բայդենը անընդհատ թեժացնում էր ռուս-ուկրաինական պատերազմը եւ Ուկրաիան անշեղորեն տանում էր սիրիացման ճանապարհով: Սակայն, Թրամփին այդ հակամարտությունը խանգարում է…Թրամփը, լինելով բիզնեսի աշխարհի մարդ, քաղաքականությանը նայում է երկրին բերած օգուտի ու վնասի տեսանկյունից: Իսկ այս պատերազմը ԱՄՆ-ի վրա թանկ նստեց: Ուստի, Թրամփը հաստատակամ որոշեց, որ կդադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային, սեղանի շուրջ կնստեցնի Պուտինին ու Զելենսկուն, պատերազմը կդադարեցվի: Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղությունը կհաստատվի ի վնաս Ուկրաինայի. այն կզրկվի տարածքներից, որոնցում հիմա ռուսական զորքերն են: Գիտենք. Պուտինը ետքայլ անողը չի: Թրամփի կարեւոր որոշումներից է, որ ԱՄՆ-ն իր փողերն էլ այս ու այն կողմ չի շռայլելու, այլ երկրների փող չի տալու: Նա ասել է նաեւ, որ ԱՄՆ-ն չի վերականգնի ավերված Ուկրաինան՝ դա թողնելով մասնավորի խղճին: Մինչդեռ, Բայդենը խոստացել էր Վլադիմիր Զելենսկուն՝ հանգսիտ ավերածությունների տար երկիրդ, կվերականգնենք: Երկիրը պատերազմի մեջ ներքաշելով, Զելենսկին հույս ուներ, որ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ երկիր, մտնի ՆԱՏՕ: Սակայն ո՛չ ԵՄ-ն իր դռները բացեց այդ «նվիրյալ ու ինքնազոհ» երկրի առջեւ, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն: Արդյունքում, հիմա Զելենսկին կանգնած է փոքրացած Ուկրաինայի մնացորդների ավերակաների վրա՝ «որբացած»:
Երկիրը արկածախնդրությունների մեջ ներքաշելու համար նա կկանգնի՞ ուկրաինացի ժողովրդի ու օրենքի դատ ու դատաստանի առաջ, ապագան ցույց կտա…
