Նախընտրական շրջանում դոնալդ Թրամփը խոստանում է ռուսժուկրաինական պատերազմը դադարեցնել 24 ժամում: Ինչպես տեսանք, դա իրականություն չդարձավ:Այս շաբաթվա սկզբին Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում դադարեցնել հակամարտությունը:
Երեկ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել 100 օրվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ-ն ավելի իրատեսական մոտեցում չի ցուցաբերել։ Սպիտակ տունը պետք է իրատեսական մոտեցում որդեգրի հակամարտության կարգավորման հարցում, և որ ցանկացած նման գործընթացի տեմպը դեռ «դժվար է նախագծել»:
«Ես նախ կուզենայի հասկանալ, թե ինչ հիմքով է պատրաստվում ամերիկյան կողմը շարժվել կարգավորման ուղղությամբ», — ասել է Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե դրանք հիմնված են այն ազդանշանների վրա, որոնք մենք լսել ենք վերջին օրերին, ապա դա չի աշխատի ոչ 100 օրից, ոչ էլ ավելի երկար»:
Այս հայտարարության ենթատեքստն այն է, որքան էլ ԱՄՆ նախագահը օրեր, ժամկետներ որոշի ու հայտարարի, վերջին խոսքը Կեմլինն է, քանի որ պատերազմի դաշտում ռուսական բանակի գործերն անհամեմատ լավ են՝ չնայած երկուստեք ծանր կորուստների…
