Երեկ լրագրողներին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Մոսկվան ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերսկսել զինաթափման շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի հետ: Սպառազինությունների վերահսկման իրավական դաշտը «էականորեն խարխլվել է, և դա ոչ թե Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների մեղքն է, որը միակողմանիորեն խզել է բոլոր շփումները Մոսկվայի հետ: Ամբողջ աշխարհի և մեր երկրների ժողովրդի շահերից ելնելով՝ մենք շահագրգռված ենք որքան հնարավոր է շուտ սկսել բանակցային գործընթաց»։
Նա նշել է, սակայն, որ ներկա պայմաններում անհրաժեշտ կլինի նաև հաշվի առնել առկա բոլոր միջուկային զինանոցները, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի:
«Ներկայիս իրողությունները թելադրում են նման անհրաժեշտություն»,- ասել է Պեսկովը՝ բացատրելով, որ «անհնար» կլինի բանակցություններ վարել՝ խուսափելով այդ խնդրից։
Մամուլի խոսնակը նշել է, որ շատ ժամանակ է վատնվել նման կենսական քննարկումները հետաձգելու համար, և որ «գնդակն այժմ գտնվում է ամերիկացիների դաշտում, որոնք դադարեցրել են բոլոր առարկայական շփումները մեր երկրի հետ»։
Պեսկովի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ հույս ունի բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի պաշարների կրճատման շուրջ։
