Ինչպես գիտենք, ԱՄՆ-ն երկար տարիներ տարբեր խողովակներով ֆինանսավորում է ետխորհրդային երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, որոնք տանում են հակառուսական քարոզչություն, ինչի արդյունքում կարողանում են գունավոր հեղափոխություններ անել, իշխանություն փոխել, պատերազմների թատերաբեմ դառնալ՝ ՌԴ-ի հետ առճակատման գնալով:
Այդ ճանապարհով անցել է նաեւ Վրաստանը՝ իշխանության բերելով «Վարդերի հեղափոխության» ասպետ Սահակաշվիլիին: Երկար ու բարդ ճանապարհ անցավ Վրաստանը վրա վարած քաղաքականության արդյունքում, փոխարենը ոչինչ չշահեց՝ չդարձավ ԵՄ ընտանիքի անդամ: Վրաստանի ներկայիս կառավարությունը ընտրել է ոչ՝ աջ, ոչ՝ ձախ քաղաքականությունը եւ ուզում է բալանսավորել իր դիրքը աշխարհաքաղաքական երկու բեւեռների՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ: Դրա հետ չեն հաշտվում Վրաստանի նախկին իշխանությունները, Սահակաշվիլիի թիմակիցները:
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Վրաստանը ներկայացնում էր նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հարցազրույց է տվել Վաշինգտոնում Turan-ի թղթակցին:
Հարցազրույցում Զուրաբիշվիլին ինքն է խոստովանում, որ ԱՄՆ-ն մեծ փողեր է ծախսել Վրաստանի վրա.«Վրաստանը 33 տարվա ընթացքում Ամերիկայից մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ օգնություն ստացող երկիրն է»:
Հարցազրույցն ավելի շատ նման է խնդրանքի, որ ԱՄՆ-ն, Թրամփը անտեր չթողնի վրացական ընդդիմությանը.«Եթե Ամերիկան ցանկանում է լինել առաջին և ամենաուժեղ երկիրը, ապա նրան չի կարելի նվաստացնել Կովկասի փոքր երկրում. մարդ, ով թելադրում է իր քաղաքականությունը և սպասարկում է Վլադիմիր Պուտինի շահերը».ասել է նա Իվանիշվիլիի մասին տրված հարցին ի պատասխան։ Նա հորդորել է Վրաստանի դաշնակիցներին՝ չաջակցել «Վրացական երազանքի» կառավարությանը, որն իշխանություն է պահում «ընտրությունները կեղծելով: «Մենք բավականաչափ ուժեղ ենք, մեզ պետք է ուշադրություն և պետք է մասնակցություն՝ քաղաքական մասնակցություն։ Սա նշանակում է, որ մեզ պետք են կոշտ հայտարարություններ, որպեսզի ասենք Ռուսաստանին՝ «դուրս արի Վրաստանից».- ասել է նախկին նախագահը։
