Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի են սպանել

Ադրբեջանի զինվորական դատախազությունից հայտնում են, որ հրազենից արձակված կրակի հետեւանքով մահացել է Քրվաճառում գտնվող  զորամասի զինծառայող Ջամալ Հուսեյնովը։

Զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ։ Ըստ նախնական տվյալների, նա սպանվել է կրակոցների արդյունքում: Դեպքի մանրամասների մասին պաշտոնական մարմինը տեղեկություն չի հաղորդում։  Այս տարվա տոնակատարությունից հետո երեք զինծառայող է զոհվել։