Սթրես կա ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, հանգստյան տներում, գնումներ կատարելիս, ճանապարհին… Ցանկալի է սթրեսից ազատվել ժամանակին:
Նախ եկեք հասկանանք թէ ինչից է առաջանում սթրեսը:Սթրեսի՝ ամենից շատ հանդիպող հոգեկան պատճառներն են՝
- մասնագիտական գործունեություն, երբ մեծանում է պատասխանատվությունը աշխատանքում
- բարդ հարաբերություններ ընտանիքում
- կոնֆլիկտներ, վախեր (ֆոբիաներ)
- հաղորդակցման դժվարություններ
- տարբեր տեսակի սպառնալիքներ
- անլուծելի խնդիրներ
- չբավարարված կարիքներ
- ցածր ինքնագնահատական
- բնակության կամ աշխատանքի վայրի փոփոխություն
- միապաղաղ գործունեություն
- ամուսնալուծություն
- սիրելիի մահ
- տեղեկատվության չափից մեծ հոսք
- հանգստի բացակայություն
- հոգեկան-հուզական լարվածություն, որն առաջացել է ռիսկի, ժամանակի ճնշման, ծանրաբեռնվածության ավելացման, իրավիճակի փոփոխության կամ անորոշության պատճառով:
Կա սթրեսից դուրս գալու մի քանի եղանակ՝
Ինչպես շուտ ազատվել ստրեսից ազատվել սթրեսից:
1. Հանգստացեք, կյանքի ամեն պարագայում անհրաժեշտ է ժամանակին կարողանալ հանգստանալ:
2. Առանձնացեք մի հարմար տեղում, նստեք կամ կանգնեք: Կարևորը՝ որ այն հարմարավետ լինի ձեզ:
3. Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք, այն կոգնի ձեզ հանգստանալ:
4. Այնպիսի ներշնչում արեք, որ թոքերն ամբողջովին լցվեն օդով, ապա արտաշնչեք մինչև վերջ և շնչառությունը պահեք 30 վայրկյան:
5. Մատերի օգնությամբ հաշվեք մինչև տասը: Վերահսկելով ձեզ՝ դուք ավելի քիչ սթրեսի կենթարկվեք:
6.Մեկ րոպե նայեք պատուհանից ինչ-որ հեռու կետի, ձեր չքերը կհանգստանան, որը նաև ձեզ հանգստություն կբերի:
7.Գոռացեք կամ լացեք: Այդպես դուրս կմղեք ձեր մեջ կուտակված հույզերը:
Գիտնականները վաղուց ապացուցել են, որ այդ մեթոդը ամենաարագն է ազդում սթրեսից ազատվելու համար: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սթրեսի ժամանակ մարդու արյան մեջ կուտակվում են վնասակար նյութեր, որոնք չեզոքանում են արյունը թթվածնով հագեցնելու դեպքում:
Անպայման մտածեք միայն լավ բաների մասին, բոլորին ցանկացեք բարին և երջանկություն, և քանի որ մտքերը նյութակականում են, ապա հավատացեք՝ կզարմանաք արդյունքով: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկացել եք:
